Արտոնագրային պատերազմները բարձր տեխնոլոգիաների ոլորտի անբաժանելի մասն են կազմում: IT ոլորտի մեծ ընկերությունները մեկը մյուսի դեմ հայց են ներկայացնում եւ փոխադարձ մեղադրանքներ են առաջադրում` հաճախ դրանով ցանկանալով պաշտպանել ոչ միայն հեղինակային իրավունքները, այլեւ հետապնդել որոշակի մարտավարական նպատակներ:
Հերթական արտոնագրային պատերազմն սկսվել է նրանից հետո, երբ Motorola Mobility ընկերությունը մեղդրել է Apple-ին: Բողոքները վերաբերում են արտոնագրային պայմանների խախտմանը: Ըստ Motorola-ի ներկայացուցիչների` խոսքը անլար 18 տեխնոլոգիաների մասին է, որոնք իբր օգտագործվում են Apple-ի կողմից` iPhone, iPad, iPod touch եւ այլ սարքերում եւ ծառայություններում: Բողոքները գրանցվել են ԱՄՆ միջազգային առեւտրի կոմիտեում (ITC):