Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Եթե Նարիշկինն ասել է, որ Թբիլիսիում արյունահեղություն է սպասվում, ուրեմն այդպես էլ կլինի՞

Վրաստանի վարչապետ Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսին Եվրամիությանն անդամակցության բանակցությունները մինչև 2028 թվականի տարեվերջ սառեցնում է։ Այսինքն, նոր կառավարության լիազորությունների ամբողջ շրջանում, հաջորդ ընտրությունները տեղի կունենան չորս տարի հետո, եվրաինտեգրման ուղեգիծն արտաքին քաղաքականության օրակարգից հանվում է։

Տառացիորեն նախօրեին արտաքին գործերի նախարարի թեկնածու Մակա Բոչորիշվիլին խորհրդարանի պրոֆիլային հանձնաժողովների անդամներին հավաստիացրել է, որ Եվրամիությանն անդամակցությունը մնում է առաջնահերթություն, և կառավարությունն ամեն ինչ անելու է, որ ԵՄ ընդլայնման որոշում ընդունվելու դեպքում թեկնածու երկրներից Վրաստանն ամենապատրաստը լինի։ Ի՞նչ է փոխվել մեկ օրում՝ ենթադրությունների տիրույթի հարց է։

Ակնհայտ է, որ վարչապետ Կոբախիձեն ասել է այն, ինչ իշխող կուսակցությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստանում էր անել սահմանադրական փոփոխությունների միջոցով։ «Վրացական երազանքը» հոկտեմբերի 26-ի քվեարկության արդյունքներով սահմանադրական մեծամասնություն չի ստացել, ուստի խոստումը կատարելու լեգիտիմ-օրինական հնարավորություն չունի․ նման որոշում կայացնելու համար անհրաժեշտ է 100 «կողմ» ձայն ունենալ, իսկ իշխող կուսակցությունը խորհրդարանում ներկայացված է ընդամենը 89 մանդատով։

Նման իրավիճակում վարչապետ Կոբախիձեի հայտարարությունը ֆորմալ առումով հակասահմանադրական է, որովհետև Վրաստանի հիմնական օրենքում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցությունն ամրագրված է որպես արտաքին քաղաքականության պարտադիր ուղեգիծ։ Ի՞նչ հաշվարկով է «Վրացական երազանքը» Եվրամիության հետ կապերը խզելու կամ առնվազն չորս տարով սառեցնելու որոշում կայացրել։

Վրաստանի արտաքին գործերի, պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունների բազմաթիվ աշխատակիցներ, բուհերի դասախոսներ, մտավորականներ, մարզիկներ հանդես են եկել վարչապետ Կոբախիձեին քննադատող հայտարարություններով։ Բոլորն անխտիր հղում են անում սահմանադրությանը և հորդորում խստագույնս հետևել հիմնական օրենքի պահանջներին։

Թբիլիսիում, Բաթումում, Վրաստանի այլ քաղաքներում բողոքի զանգվածային ակցիաներ են կազմակերպվել։ Իշխանությունները բավական կոշտ են արձագանքել, կիռավել է արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ, ցուցարաների ուղղությամբ ռետինե գնդակներով կրակ է բացվել, կան տուժածներ, այդ թվում՝ լրագրողներ։

Տպավորություն է, թե Վրաստանի կառավարությունը կամ գիտակցաբար գնացել է իրավիճակի սրացման, քանի որ ընդդիմության մի հատվածին խորհրդարանում համատեղ աշխատանքի ներգրավելու ծրագիրը չի հաջողվել, իսկ միակուսակցականության պայմաններում կառավարության լեգիտիմության խնդիր է ծագում, կամ ուղղակի արտաքին պատվեր է կատարել՝ բաց մարտահրավեր նետելով վրացական հանրությանը, որ մոտ քառորդ դար է, ինչ երկրի ապագան կապում է եվրաատլանտյան ինտեգրացիայի հետ։

Վրաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ և քվեարկությունից մոտ մեկ շաբաթ անց Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը երկու տեղեկություն է տարածել և զարգացրել տեսլական, որ ԱՄՆ-ը Թբիլիսիում «զինված խմբեր է ձևավորել, որպեսզի զանգվածային բախումներ հրահրվեն, և ընդդիմությունն ուժով տիրանա իշխանությանը»։ Վրացական ընդդիմությունը քվեարկության արդյունքները վիճարկում է Սահմանադրական դատարանում և վերջին երկու շաբաթներին նույնիսկ փողոցային ակցիաներ չի իրականացրել։

Անցած երկու օրերի ցույցերի դետոնատորը Եվրամիության հետ բանակցությունները չորս տարով սառեցնելու մասին «Վրացական երազանքի» որոշումն է։ Ընդ որում, իշխանությունների կոշտ միջամտությունը տպավորություն է թողնում, թե ամեն ինչ արվում է, որպեսզի զանգվածային բախումներ սկսվեն, արյուն հեղվի։ Երևի իշխում է մտայնություն, որ եթե ՌԴ ԱՀԾ տնօրեն Նարիշկինն ասել է, որ Թբիլիսիում արյունահեղություն է սպասվում, ուրեմն այդպես էլ պետք է լինի։ Նարիշկինը նաև Հայաստանի վերաբերյալ է «գուշակություն արել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում