Իտալական նավթարդյունաբերական Eni ընկերությունը վերսկսել է Լիբիայում նավթի արտահանման աշխատանքները: Ինչպես հայտնում է BBC-ն, հղում անելով ընկերության պաշտոնական էլ.կայքում տեղադրված հայտարարությանը, այս պահին նավթի արդյունաբերման չափը կազմում է օրական 32 հազար բարել նավթ:
Իտալական ընկերությունը նաև հայտնում է, որ շուտով նավթի արդյունահանման աշխարհագրությունը կընդլայնվի. այս պահին աշխատանքները վերսկսվել են միայն Աբու-Աթթիֆելում:
Հիշեցնենք, որ Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ղեկավարությունը հայտարարել էր, որ մինչև նոր ընտրությունները նավթի արդյունահանման վերաբերյալ որևէ նոր պայմանագիր որևէ արտասահմանյան ընկերության հետ չի ստորագրվի:









































