Thursday, 18 06 2026
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում

Իլհամ Ալիևը «երրորդ աշխարհի բարեկամն» է. ո՞ւմ լոբբինգն է նա իրականացնում

«Կլիմայի հարցերով ՄԱԿ-ի 29-րդ գագաթաժողովը հազիվ չի ձախողվել: Երկու շաբաթը բավական չէր, որ մոտ երկու հարյուր երկրի պատվիրակությունները համաձայնության հանգեն, և նրանք ևս երկու օր ու գիշեր են անցկացրել բանակցությունների սրահում, որտեղից դուրս են եկել տանջահար և չարացած: Ի վերջո լույս կիրակի գիշերը (նոյեմբերի 24-ին) փոխզիջում գտնվել է, որից, սակայն, բոլորը դժգոհ են», – Բաքվի COP 29-ի անփառունակ ավարտի մասին Ադրբեջանի մայրաքաղաքից տեղեկագրում է BBC-ի ռուսական ծառայության մեկնաբանը:

Նրա դիտարկմամբ՝ խորհրդաժողովի մասնակիցների համար շոկային էր Ադրբեջանի նախագահի այն միտքը, թե նավթը և գազը աստծո պարգևն են, որովհետև կլիմայի փոխոխության կամ ինչպես մասնագետների շրջանում է ընդունված ասել՝ գլոբոլ տաքացման դեմ պայքարի հիմնական սկզբունքն այն է, որ ածխաջրածնային էներգակիրների արդյունահանումը պետք է կրճատվի:

Ըստ իրազեկ աղբյուրների՝ Բաքվի խորհրդաժողովի ամփոփիչ փաստաթղթում արձանագրված է, որ գլոբալ տաքացման դեմ պայքարում զարգացող երկրներին տարեկան կցուցաբերվի 300 միլիարդ դոլար: BBC-ի մեկնաբանը, սակայն, վկայում է, որ ծանոթ է համաձայնության տեքստին, որտեղ ոչ մի երկիր որևէ գումար հատկացնելու պարտավորություն չունի, նման իրավական ուժ ունեցող պարտավորություն չի ստանձնել:

COP 29-ից Ադրբեջանը սկզբունքային երկու ակնկալիք ուներ: Առաջինը Եվրամիության հետ նոր համաձայնագրի ստորագրումն էր: Վերջին երկու տարիներին Ալիևը քառասունչորսօրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում տասնյակ փոքր հէկ-եր է կառուցել, Ապշերոնում Արաբական Միացյալ Էմիրություններն արևային էլեկտրակայան են շահագործման հանձնվել, համանման ծրագիր BP-ն կիրականացնի Ջեբրայիլում: Այդ ծրագիրը մի նպատակ է հետապնդում՝ գազի ներքին սպառման ծավալները կրճատել, խնայածը վաճառել ԵՄ երկրներին: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Բաքվի խորհրդաժողովին չի մասնակցել, նոր համաձայնագիր չի ստորագրվել:

Բաքվի երկրորդ ակնկալիքը ֆինանսական էր: Նախապես հայտարարվել էր, որ գլոբալ տաքացման դեմ պայքարի հիմնադրամը կկազմի առնվազն մեկ տրիլիոն դոլար: Համաձայնությունը կայացել է 300 միլիարդ դոլարի շուրջ, ընդ որում՝ դա զուտ հռչակագրային բնույթ է կրում: Ֆինանսական միջոցներ հավաքագրելու դեպքում անգամ հատկացումները հիմնականում բաժին են ընկնելու «երրորդ աշխարհի» երկրներին: Իսկ ադրբեջանական «կանաչ էներգիայի» նախագիծը հաշվարկված է արտաքին ներդրումների և դրամաշնորհների ներգրավման վրա:

BBC-ի մեկնաբանի վարկածով՝ Բաքվի խորհրդաժողովի բոլոր մասնակիցների վրա ծանրացած էր ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի ստվերը: Հայտնի է, որ պաշտոնավարման առաջին շրջանում նա հրաժարվել է գլոբալ տաքացման դեմ պայքարի Փարիզի համաձայնագրից: Փորձագետները հիմնավոր տպավորություն ունեն, որ պաշտոնն ստանձնելով՝ Թրամփը կարող է չեղարկել Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի շրջանակային համաձայնագրին ԱՄՆ մասնակցությունը:

Այս համապատկերին Բաքվի պաշտոնական քարոզչությունը նարատիվ է գեներացնում, որ Իլհամ Ալիևը «բարեկամանում է աշխարհի մեծամասնության հետ»: Դա պարզ խոստովանություն է, որ «ընտրյալների ակումբ» կամ նույնիսկ «ակումբի նախասրահ» մուտք գործելու ալիևյան համառ ջանքերը գործնական արդյունքի չեն բերել:

Ադրբեջանն առայժմ «չարիքի առանցքի» մաս չի դիտարկվում: Միացյալ Նահանգները և Եվրամիությունը համբերատար հետևողականությամբ ձգտում են Բաքվի հետ հարաբերությունները սրացումների չտանել: Իլհամ Ալիևի ընտրությունը, սակայն, այն միջավայրն է, որտեղ իր համար կոմֆորտ է: Դա «եվրասիական ակումբն» է: Այդ ընտրությամբ նա կարող է Թուրքիայի հետ խնդիրներ ունենալ: «Մենք ԲՐԻԿՍ-ին անդամակցելու առաջարկություն ստացել ենք, մենք ասել ենք, որ հետաքրքրված ենք, բայց դեռ ուսումնասիրում ենք», – հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում