«Առաջին լրատվականը» հարց ուղղեց «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆեոդոր Լուկյանովին, թե ինչո՞ւ Վլադիմիր Պուտինը, ով բազմիցս հայտարարել էր, թե նախագահական պարտականությունները բավական ճնշել են իրեն և ինքը կցանկանար «նորմալ» կյանքով ապրել` այնուամենայնիվ որոշեց վերադառնալ Կրեմլ:
«Ինչպես հայտնի է, Վլադիմիր Պուտինը բավական պարփակված մարդ է, նրա մոտիվացիաները ներքին են, ընդ որում՝ նա երբեք չի ձգտում, որպեսզի որևէ մեկը հասկանա, ընկալի իր գործողությունների դրդապատճառները: Ես կարծում եմ, որ ինքը բավական անկեղծ էր, երբ ասաց, որ չէր ձգտում դրան, բայց նա չէր էլ պատրաստվում հեռանալ քաղաքականությունից, Ռուսաստանի ղեկավարության կազմից, նա պարզապես փորձում էր նոր ձև գտնել: Ակնհայտ է, որ երկրում և աշխարհում ստեղծված իրավիճակը հաշվի առնելով` նա եկավ այն եզրահանգման, որ այնուամենայնիվ իր վերադարձը այդ պաշտոնին ավելի մեծ երաշխիքներ կտա հաջորդ տարի կայուն զարգացման տեսանկյունից»,- պատասխանեց Ֆեոդոր Լուկյանովը:











































