Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

«Յուրաքանչյուր ցուցադրություն ինչ-որ հետազոտության արդյունք է»․ ԿԳՄՍ նախարար

Տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի հերթական նիստը, որը վարել է նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի մեկնարկից առաջ աշակերտական խորհրդի անդամներն այցելել են Հայաստանի պատմության թանգարան՝ ծանոթանալու «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցադրությանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է աշակերտներին և հետաքրքրվել՝ ինչպիսի տպավորություններ են նրանք ստացել ցուցադրությունից:

«Այս տարի ուսումնական տարին հայտարարել ենք մշակութային կրթության տարի, և այս համատեքստում շատ ենք կարևորում, օրինակ, թանգարանային միջավայրում կրթական յուրակերպ գործընթաց կազմակերպելու, հենց այդ միջավայրից գիտելիք ստանալու հնարավորությունը: Մենք անհրաժեշտություն ունենք փոխելու մեր վերաբերմունքը թանգարանային գործունեության նկատմամբ, որովհետև թանգարանը կենդանի միջավայր է, որտեղ յուրաքանչյուր ցուցադրություն ինչ-որ հետազոտության արդյունք է և այցելուներին փոխանցում է որոշակի հետազոտական գաղափարներ, ցուցանմուշների ներքին կապի մասին գիտելիքներ»,- ասել է նախարարը:

Աշակերտները, պատմելով իրենց տպավորությունների մասին «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցադրության վերաբերյալ, նշել են, որ այն դրական հույզեր ու հպարտության զգացում է պարգևել՝ կարևորելով հայկական մշակույթը հնարավորինս հանրահռչակելու հանգամանքը: Նրանց հատկապես տպավորել են ցուցադրության ներքին ժամանակագրական կապը, հայ կնոջ կերպարը տարբեր դարերում և, առհասարակ, Պատմության թանգարանում պահվող ցուցանմուշների արժեքայնությունը:

Ժաննա Անդրեասյանը մշակութային կրթության տարվա համատեքստում նշել է, որ այն ենթադրում է նաև դպրոցներում միջոցառումների անցկացման ձևաչափի փոփոխություն, որում առանցքային դեր կունենա աշակերտի ինքնաարտահայտման, սեփական պատկերացումներն ու ցանկությունները դրսևորելու հնարավորությունը: Մասնավորապես՝ նշվել է «Վերջին զանգ» միջոցառման բովանդակության հարցը՝ աշակերտների տաղանդի բացահայտման, ստեղծագործականության դրսևորման համատեքստում: Աշակերտները հանդես են եկել իրենց առաջարկներով՝ նշելով, որ միջոցառումներում կցանկանային առավելապես ընդգրկել թատերական, ազգային տարրերը, դրանք անցկացնել ավելի ինտերակտիվ բեմադրությունների միջոցով և այլն:

Անդրադառնալով ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի գործունեությանը՝ անդամներն առաջարկել են իրենց մասնակցությամբ հաճախակի հանդիպումներ կազմակերպել ՀՀ տարբեր դպրոցներում՝ աշակերտներին հուզող խնդիրները վեր հանելու, նրանց ձայնն ավելի լսելի դարձնելու, տարբեր հարցերում աջակցելու նպատակով:

Նիստի ընթացքում աշակերտները նաև իրենց հուզող հարցերն են ուղղել նախարարին կրթական ոլորտի տարբեր թեմաների վերաբերյալ և ստացել սպառիչ պատասխաններ: Նրանց, մասնավորապես, հուզել են գյուղական համայնքների դպրոցները նյութատեխնիկական բազայով համալրելու, թափուր հաստիքների, կրթության հասանելիությունն ապահովելու վերաբերյալ հարցերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում