Ինչպես նշում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով մոլդովական լրատվամիջոցներին, նախագահի պաշտոնակատար Մարիան Լուպուն զբաղեցրած պաշտոնից ազատել է Մոլդովայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Դոմինիչին:
Մոլդովական լրատվամիջոցները նշում են, որ գեներալի պաշտոնանկության պատճառ է հանդիսացել Հայաստանին գաղտնի զենք վաճառելը: Նշվում է, որ քաղաքական տարբեր շրջանակներում սկսված աղմուկը անհանգստացրել է Մոլդովայի իշխանություններին։ Նրանք մտահոգված են, որ այս սկանդալը կարող է վնասել Մոլդովայի և Ադրբեջանի հարաբերություններին, որոնք համագործակցում են նաև ՎՈՒԱՄ շրջանակներում:
Զենքի վաճառքի փաստը արդեն հաստատվել է Մոլդովայի պաշտպանության նախարարության կողմից: Մոլդովայի կառավարությունն, իր հերթին հայտարարել է, որ տեղյակ չի եղել նման գործարքի մասին, սակայն զինվորականներն ասել են, որ գործել են կառավարության ցուցումով: