Wednesday, 01 07 2026
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին

Ներկայացված բոլոր ծրագրերն առաջիկայում կքննարկվեն. ՀԲ ֆինանսների պրակտիկայի ղեկավարը՝ ԲՏԱ փոխնախարարին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը նոյեմբերի 18-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) ներկայացուցիչներին՝ Մրցունակության և ներդրումների բաժնի Ֆինանսների պրակտիկայի ղեկավար Սեսիլ Նիանգի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից:

Նախարարի տեղակալը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող ծրագրերը՝ ուղղված մեր երկրում բարձր տեխնոլոգիաների զարգացմանն ու տնտեսության առաջընթացին, Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակին։

Այս համատեքստում Ռուբեն Սիմոնյանն առանձնացրել է ԲՏԱՆ կողմից իրականացվող օրենսդրական նախաձեռնությունները, մասնավորապես՝ ԲՏ ոլորտի ռազմավարության մշակման ուղղությամբ տարվող աշխատանքները և «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնցով նոր կարգավորումներ են առաջարկվում բարձր տեխնոլոգիաների ոլորտում։

Նախարարի տեղակալը մանրամասներ է ներկայացրել օրինագծերով նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ՝ առանձնացնելով երիտասարդների մասնագիտական աճին, ստարտափների զարգացմանը, Հայաստանում գործունեություն ծավալող ընկերությունների համար բարենպաստ միջավայր ստեղծելուն միտված կարգավորումները, շեշտադրել նաև այն փոփոխությունները, որոնք ուղղված են գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) աշխատանքների մասով։

Անդրադարձ է կատարվել նաև օրենսդրական փոփոխություններից հետո ենթաօրենսդրական ակտերի ընդունման ուղղությամբ նախատեսվող աշխատանքներին, թվային ծառայություններին, մարզերում բարձր տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ծրագրերին։

Ներկայացվել է նաև նախարարության դրամաշնորհային մրցույթի հաղթող «Plug and Play Germany GmbH» աքսելերատորի գործունեությունը Հայաստանում, որը նպատակ ունի օգնելու հայաստանյան ստարտափներին աճել, ձեռք բերել նոր հմտություններ, նոր մտածողություն՝ հասնելով միջազգային մակարդակի։

Ռուբեն Սիմոնյանն ընդգծել է, որ նախարարության բոլոր ծրագրերը փոխկապակցված են, դրանք լրացնում են միմյանց՝ ուղղված լինելով մեկ նպատակի՝ Հայաստանի տնտեսության զարգացմանն ու առաջընթացին։

Սեսիլ Նիանգին նշել է, որ ներկայացված բոլոր ծրագրերն առաջիկայում կքննարկվեն մենեջմենթի թիմի ու փորձագետների հետ և հնարավորինս սեղմ ժամկետում կներկայացվեն համագործակցության նոր հնարավորություններ՝ շեշտը դնելով հատկապես R&D-ի վրա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում