NewsGeorgia-ի փոխանցմամբ՝Վրաստանի ԱԳՆ-ի պատվիրակություն նարտգործնախարար ԳրիգոլՎաշաձեի գլխավորությամբ չորեքշաբթի օրն առաջին անգամ մեկնելու է Օվկիանիայի երկրներ՝ Ավստրալիա, Նոր Զելանդիա, Ֆիջի։ Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Ջալագանիան։
Վերջինիս խոսքերով՝ Վրաստանի արտգործնախարարության պատվիրակության այցը դեպի Օվկիանիա կտևիմինչև հոկտեմբերի 6-ը. «Սա Վրաստանի պատվիրակության առաջին այցն է Օվկիանիայի երկրներ։ Հանդիպումների ժամանակ քննարկվելու են երկկողմանի հարաբերությունների զարգացման հարցը, ինչպես նաև այն երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը, որոնց հետցայժմդրանք գոյություն չունեն։
Մոտ ապագայում Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայումբացվելու է Վրաստանի դեսպանատուն։ Դա մեզ հնարավորություն կընձեռի ակտիվացնել Վրաստանի արտաքին քաղաքականությունն Օվկիանիայի երկրներում»։
Հիշեցնենք, որ այս տարի խաղաղօվկիանոսյան կղզային երկրներ Վանուատուն և Տուվալուն, իսկ ավելի վաղ՝Նաուրուն վրացական կողմին անհանգստացրել են Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչմամբ։ Վրացական կողմի խաղաղօվկիանոսյան առաջիկա այցը, թերևս, պայմանավորված է տվյալ տարածաշրջանում հետագա նմանատիպ դրսևորումները կանխելու մտադրությամբ։






































