Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է անվանի աթլետ, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էին ԱԺ փոխխոսնակ, ԼՂՀ թեթև աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Արթուր Թովմասյանը և սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, քննարկվել են մեր հանրապետությունում սպորտին, մասնավորապես, թեթև աթլետիկային առնչվող հարցեր:
Երկուստեք նշվել է, որ Արցախում առկա է անհրաժեշտ ներուժ այս մարզաձևի զարգացման համար:









































