Սեպտեմբերի 25-ին`ժամը 12.14-ին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի սպառնում է ցած նետվել Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով):
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը տեղի ուժերով կանխվել է Երևան քաղաքի 16-րդ թաղ. թիվ 25 շենքի բնակիչ, 1980թնականին ծնված Արթուր Զարգարյանի ինքնասպանության փորձը: Տուժածը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Բժիշկների կողմից Ա.Զարգարյանի առողջական վիճակը գնահատվել է բավարար:






































