Ուելսի Պորտմադոգ քաղաքի իշխանությունները 650 հազար ֆունտ ստերլինգ են հատկացրել այդ տարածքում ապրող չղջիկների համար կամուրջ կառուցելուն: Այս մասին գրում է The Sun: Այս շրջանցող կամուրջը թույլ է տալիս չղջիկներին խուսափել մեքենաների հետ բախվելուց:
Շրջակա միջավայրի պաշտպանության տեղի կոմիտեում նշել են, որ այսպես կոչված «կանաչ կամրջի» կառուցումը միտված է կատարելու Մեծ Բրիտանիայի` հազվադեպ կենդանիների պաշտպանության օրենքի դրույթները: Նրանց կարծիքով, չղջիկների համար մոտ մեկ միլիոն ԱՄՆ դոլար հատկացելը լիովին արդարացված է:
Սա առաջին դեպքը չէ, երբ կենդանիների համար ուելսցիները նման մասշտաբային շինարարություն են իրականացնում: Անցած տարի նրանք կրծողների համար կամուրջ էին կառուցել Ռոնտա Կինոն Թավ քաղաքում: