Friday, 26 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Արթուր Մարտիրոսյանն այցելել է Իջևանի և Դիլիջանի երիտասարդական կենտրոններ, ծանոթացել Ծովագյուղի կենտրոնի շինաշխատանքների ընթացքին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ստեղծված Իջևանի և Դիլիջանի երիտասարդական կենտրոններ, ինչպես նաև ծանոթացել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ բնակավայրում նոր կառուցվող կենտրոնի շինարարական աշխատանքների ընթացքին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղում ծանոթացել է կենտրոնների գործունեությանը, արված աշխատանքներին ու իրականացված ծրագրերին, ինչպես նաև քննարկել առաջիկայում նախատեսված անելիքները։

Արթուր Մարտիրոսյանի մարզային այցի առաջին կանգառը Իջևանի երիտասարդական կենտրոնն էր, որը շահագործման է հանձնվել 2023 թվականին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։

Նախարարի տեղակալին ներկայացվել են իրականացվող ծրագրերը, առկա խնդիրները և նախատեսվող աշխատանքները։ Կողմերն ընդգծել են երիտասարդական կենտրոնի գործառնական նշանակությունն առավելագույնս ապահովելու կարևորությունը՝ շահագրգիռ կողմերի հետ համատեղ աշխատելու, նոր գաղափարներ իրացնելու համատեքստում։

«Մեզ համար առաջնային պահանջ է երիտասարդական կենտրոններում իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք առավելագույն հնարավորություններ կստեղծեն համայնքների երիտասարդների՝ նոր հմտությունների ձեռքբերման, կարողությունների զարգացման, ինտելեկտուալ ժամանցի ապահովման նպատակով։ Կենտրոնը նաև պետք է լինի իրազեկվածության բարձրացման, խնդիրների բարձրաձայնման և դրանց լուծման ուղիների փնտրման հարթակ, որը մի վայրում կհամախմբի երիտասարդներին»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը։

Երիտասարդներին հնարավորինս ներգրավելու և նրանց հետաքրքրության շրջանակն ընդլայնելու նպատակով քննարկվել են կենտրոնում երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու, մասնագիտական հանրույթի ներկայացուցիչների, այլ գերատեսչությունների հետ շարունակաբար համագործակցելու հնարավորությունները։

Այցի հաջորդ կանգառը Դիլիջանի «Դուկո» երիտասարդական կենտրոնն էր, որը գործում է 2024 թվականի գարնանից։ Կենտրոնի աշխատակիցները սահիկաշարով ներկայացրել են այս ընթացքում իրականացված միջոցառումները և երիտասարդների մասնակցայնությունը՝ թվային տվյալներով։ ԿԳՄՍ նախարարի տեղակալին ներկայացվել է նոր ստուդիա հիմնելու տարածքը, որտեղ հաջորդ շաբաթվանից նկարահանվելու է «Դիլիձայն» հաղորդաշարը։ Այցի ընթացքում կենտրոնում գտնվող երիտասարդներն արդեն իսկ զբաղվում էին նկարահանման ընթացիկ աշխատանքներով։ Հանդիպմանը քննարկվել են նաև կենտրոնի գործունեությանը վերաբերող առանցքային հարցեր։

Արթուր Մարտիրոսյանը կոչ է արել երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչներին ակտիվ լինել և արդյունավետ գործունեություն ծավալելու նպատակով մշտապես համագործակցել ԿԳՄՍ նախարարության հետ, որը մշտապես բաց է համագործակցության և նորարար գաղափարների համար։

Նախարարի տեղակալի վերջին կանգառը Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ բնակավայրն էր, որտեղ մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հիմնվող հինգերորդ երիտասարդական կենտրոնը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանին ներկայացվել են կենտրոնի շինարարական աշխատանքները, որոնք արդեն ավարտական փուլում են։ Արթուր Մարտիրոսյանը ծանոթացել է կենտրոնի տարածքին, առկա պայմաններին, գույքային հագեցվածությանը, ինչպես նաև հեռահար ծրագրերին, որոնք իրականացվելու են կենտրոնում։ Քննարկվել են ընթացիկ հարցեր, նախանշվել են լուծման ուղիները։

Նշենք, որ բացի Իջևանից ու Դիլիջանից՝ երիտասարդական կենտրոններ են գործում նաև Ապարանում և Մեղրիում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում