Грузия Online-ի փոխանցմամբ՝ այսօր Թբիլիսի է ժամանում ամերիկյան հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) փոխտնօրեն Ջոզեֆ Դեմարեսթը։ Պլանավորված է, որ նա Վրաստանում հանդիպում է ունենալու ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլիի և արդարադատության նախարար Զուրաբ Ադեիշվիլիի հետ։
Բացի այդ, Վրաստանում գտնվում են նաև FBI-ի ակադեմիայի 230 շրջանավարտներ։ Նրանք մասնակցում են երկու երկրների ուժային կառույցների միջև փորձի փոխանակմանը նվիրված սեմինարին։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսին էլ պաշտոնական այցով Վրաստան էր ժամանել FBI-ի տնօրեն Ռոբերտ Մյուլլերը։








































