Thursday, 18 06 2026
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է

Հայաստանի նախարարի աղմկոտ հայտարարության երկու բաղկացուցիչը

Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի հայտարարությունը, թե Երևանը ցեղասպանության ճանաչումը ներկայումս չի դիտարկում արտաքին քաղաքականության օրակարգի առաջնահերթություն և գլխավոր խնդիր է դիտարկում Ադրբեջանի հետ խաղաղության հասնելը, Հայաստանում առաջացրել է բուռն արձագանք ու քննարկումներ:

Այդ արձագանքը և քննարկումները, իհարկե, միանգամայն տրամաբանական են՝ հաշվի առնելով, որ խոսքը թե՛ քաղաքական, թե՛ սոցիալ-հոգեբանական կարևորագույն ասպեկտներ ներառող ազգային ու պետական հարցի մասին է: Այդուհանդերձ, այստեղ, իհարկե, նույնքան պետական ու ազգային կարևոր խնդիր է այդ առանցքային հարցում քաղաքականության իրականացումը զգայականությունից զերծ պահելը: Այդ առումով, Միրզոյանի հայտարարությունը պետք է բաժանել երկու մասի: Այն, ինչ նա ասում է պատմաբանների ուսումնասիրության առարկա լինելու մասին, անընդունելի է:

Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանությունը եղել է գիտական ուսումնասիրության առարկա և ցեղասպանություն գնահատականը ոչ թե պարզապես հայ ժողովրդի զգայական բնորոշումն է, այլ հենց գիտական ուսումնասիրությունից արված եզրահանգում: Այլապես ստացվում է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարն իր այդ հայտարարությամբ նսեմացնում, արժեզրկում է նաև այն երկրների որոշումները, որոնք ճանաչել են հայերի ցեղասպանությունը, առավել ևս որոշները՝ օրենքի մակարդակով: Օրինակ՝ բարեկամ Ֆրանսիան: Այդ իմաստով, Հայաստանի արտաքին գործերի նախարարը թույլ է տվել էական վրիպում:

Ինչ վերաբերում է ցեղասպանության ճանաչման հարցն արտաքին քաղաքական օրակարգային առաջնահերթություն դիտարկելուն, ապա այստեղ, իհարկե, խնդրո առարկան այլ է: Արտաքին քաղաքական առաջնահերթության հարցը չպետք է նույնացվի ցեղասպանությունից «հրաժարվել-չհրաժարվելու» հետ: Օրինակ՝ երբ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում Հայաստանը ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը չէր ներառել արտաքին քաղաքական օրակարգ, դա, ըստ էության, չէր խանգարում, որ հարցը լիներ միջազգային օրակարգում և շարժվեր առաջ: Այստեղ պետական գործիքակազմը բավականին բազմազան է, և միշտ չէ, որ հարցերի լուծումը անպայմանորեն կախված է դրանց տրվող հրապարակային «կարգավիճակներից»:

Այո՛, հնարավոր է չներառել օրակարգ այսպես ասած պաշտոնապես, բայց աշխատել ոչ պակաս արդյունավետ ու նպատակային, թիրախային: Հետևաբար, չափման միավորը պետք է լինի այլ: Մասնավորապես, ներառելով օրակարգ՝ Հայաստանը որևէ կերպ պետք կբարձրացնի՞ իր անվտանգային արդյունավետությունն ու ճկունությունը: Այն, ինչ օրինակ այսօր Իսրայելն անում է Գազայում արդեն ավելի քան տարի և ինչպես դրան վերաբերում է այսպես ասած միջազգային հանրությունը, հուշում է, որ ցեղասպանության ճանաչման հարցը չի կարող Թուրքիայի համար լինել էական զսպող կամ կաշկանդող գործոն:

Ներկայիս աշխարհաքաղաքական միջավայրը բացարձակապես բարենպաստ չէ օրակարգային այդպիսի առաջնահերթության համար, հետևաբար այդ հարցում ռազմավարական համբերատարություն ցուցաբերելը Հայաստանի համար կարող է շատ ավելի օգտակար լինել թե՛ հենց միջազգային ճանաչման ավելի երկարաժամկետ հեռանկարի, թե՛ նաև Հայաստանի անմիջական անվտանգային մարտահրավերների դեմ ընթացիկ աշխատանքի տեսանկյունից: Պատմական փաստը, դժբախտաբար, որ եղել է ցեղասպանություն, գիտականորեն ուսումնասիրված և բազմաթիվ աշխատություններով հաստատված է: Այն չի կարող լինել «վերաուսումնասիրման» ենթակա: Այն կարող է ենթակա լինել պարզապես քաղաքական տակտիկայի՝ կախված միջազգային անվտանգության միջավայրից և դրա ռեգիոնալ ազդեցությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում