Monday, 22 06 2026
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Բախվել են «Ֆորդ» և «Զիլ» մակնիշների ավտոմեքենաները․ կան 9 տուժած և զոհ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Դեսպան Մկրտչյանը մասնակցում է OAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին․ քննարկվում են միջազգային օրակարգի հարցեր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել

Հայտնիներից ովքե՞ր են աջակցում Թրամփին և Հարիսին

Օրերս հոլիվուդյան 82-ամյա աստղ Հարիսոն Ֆորդը տեսագրություն է հրապարակել, որում հայտարարել է փոխնախագահ, նախագահի թեկնածու Քամալա Հարիսին աջակցելու մասին։

Սպիտակ տան նախկին ստաժոր Մոնիկա Լևինկսին, որն այժմ ակտիվիստ է, ևս Հարիսի օգտին քվեարկելու կոչ է արել։

Թրամփին քննադատել են երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը, «Լոս Անջելես Լեյքերսի» աստղ Լեբրոն Ջեյմսը։

«Վրիժառուների» դերասանական կազմը՝ Սքարլեթ Յոհանսոն, Ռոբերտ Դաունի կրտսեր, Քրիս Էվանս, Մարկ Ռուֆալո, Դոն Չիդլ, Դանայ Գուրիրա և Փոլ Բեթանի, միավորվել է և աջակցություն հայտնել Հարիսին։

Երգչուհի Մադոննան ասել է, որ իր ձայնը տալու է Հարիսին:

Բռնցքամարտիկ Ջեյք Փոլն իր աջակցությունն է հայտնել Թրամփին։

Ռեփեր Քարդի Բ-ն հայտնել է, որ երբեք հանրապետական ​​չի դառնա։

Բոդիբիլդեր, դերասան, միլիարդատեր և Կալիֆորնիայի նախկին հանրապետական ​​նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը հաստատել է իր աջակցությունը Հարիսին։

Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) նախկին պաշտպան Բրետ Ֆավրը հերքել է Թրամփի քարոզարշավին 77 մլն դոլարի նվիրաբերության հետ կապված բոլոր ապօրինությունները։

Երաժիշտ Դոն Օմարն ասել է, որ կաջակցի Հարիսին։

Ռեփեր 50 Cent-ը ելույթ է ունեցել Թրամփի հանրահավաքում և մերժել հանրապետականի ազգային համագումարին ելույթ ունենալու վճարովի առաջարկը: Երաժիշտն այս ընտրություններում չի պաշտպանել թեկնածուին և ռադիոհաղորդավարներին ասել է, որ վախենում է քաղաքականությունից: Հուլիսին 50 Cent-ն արձագանքել է նախկին նախագահի դեմ մահափորձին՝ Թրամփի դեմքը դնելով իր «Get Rich or Die Tryin» ալբոմի շապիկին։

Փոփ աստղ, միլիարդատեր Թեյլոր Սվիֆթը հավանություն է տվել Հարիսին և Թրամփի հետ նրա բանավեճից րոպեներ անց գրառում կատարել Instagram-ում։ Նրան միացել են երաժիշտներ Գրեյսի Աբրամսը, Ռիքի Մարտինը, Էմինեմը, Ջեյմս Թեյլորը, Սթիվի Նիքսը, Վիլի Նելսոնը, Աշերը, Ջոն Լեջենդը, Քարդի Բ-ն, Քեշան, Բիլլի Այլիշը, Բեյոնսեն և այլք։ Բեյոնսեն թույլ է տվել իր Freedom երգն օգտագործել Հարիսի ընտրարշավի ժամանակ։

Հարիսին իրենց աջակցությունն են հայտնել նաև դերասաններ Ուիլ Ֆարելը, Բիլլի Էյխները, Օկտավիա Սպենսերը, Ջուլիա Ռոբերթսը, Լեոնարդո դի Կապրիոն, Սառա Ջեսիկա Փարքերը, Վուպի Գոլդբերգը, Ջորջ Քլունին, Բարբրա Սթրեյզանդը, Ռոզի Օ’Դոնելը, Ջեյմի Լի Քերթիսը, Սինթիա Նիքսոնը, Մինդի ՔալինգԹոնի Գոլդվինը, Քերի Վաշինգտոնը, Նիկ Օֆերմանը, Բեն Սթիլլերը, Մեթ Դեյմոնը, Ջենիֆեր Էնիսթոնը, Մել Բրուքսը Ռոբերտ Դե Նիրոն, Ջենիֆեր Լոուրենսը և այլք։

Հաղորդավար և պրոդյուսեր Էնդի Քոհենը ևս աջակցել է Հարիսին։

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշելը, և նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղարը Հիլարի Քլինթոնը, նույնպես իրենց աջակցությունն են հայտնել Հարիսին։

100-ամյա նախկին նախագահ Ջիմի Քարթերը ևս աջակցել է Հարիսին և արդեն քվեարկել է նրա օգտին։

Միլիարդատերեր Մարկ Կուբան և Բիլ Գեյթսն աջակցել են Հարիսին։

Թրամփին աջակցություն են հայտնել դերասաններ Մել Գիբսոնը, Դենիս Քուեյդը, Ջոն Վոյթը, Ռոզաննա Բարը և Զաքարի Լևին։

Երաժիշտներ Քիդ Ռոքը, Ամբեր Ռոուզը, Ազելիա Բենքսը ևս աջակցել են Թրամփին։ Աջակիցների թվում է նաև երգչուհի Լեդի Գագայի հայրը՝ Ջո Ջերմանոտան։

Թրամփին աջակցում է նաև աշխարհի ամենահարուստ մարդը՝ Tesla, SpaceX և X կորպորացիաների հիմնադիր Իլոն Մասկը։

Միլիարդատերը հերքում է, որ ամսական 45 մլն դոլար է նվիրաբերել Թրամփին սատարող կոմիտեին։

Թրամփը ավելի վաղ ասել է, որ ընտրվելու դեպքում կստեղծի դաշնային կառավարության արդյունավետության հանձնաժողով, որի ղեկավարը կլինի Մասկը։

Զարմանալի փաստ. Կու Կլուքս Կլանի նախկին ղեկավար Դեյվիդ Դյուկն ասել է, որ այս ընտրություններում սատարում է Կանաչների կուսակցության թեկնածու Ջիլ Սթայնին, ով, նրա խոսքով, միակ թեկնածուն է, որը հստակ խոսում է Մերձավոր Արևելքում պատերազմի մասին։  Դյուկը հավանություն է տվել Թրամփին նախագահի պաշտոնում 2020թ. և 2016թ.։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում