Wednesday, 17 06 2026
Իրանական պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի և անպաշտպան է Ադրբեջանը
Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել
Մաֆիան ամորձատվում է. Քոչարյանը պետք է դատվի պետական դավաճանության համար
18:30
Իրանի հետ համաձայնագիրը կարող է ռմբակոծություններով փոխարինվել. Թրամփ
Ռուսաստանի հայտարարությունը տնտեսական սահմանափակումների հիմքերի վերաբերյալ՝ հետքայլ էր
Ռոբերտ Քոչարյանը զրկվել է անձեռնմխելիությունից
Մենք ենք, մեր լեռները
17:50
Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար
Ընտրակաշառք է բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ, որոնք շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
Եկեղեցի են սարքում հայաթում, վրան դնում իրենց քեռու կնոջ անումը ու դեռ մե՞զ են մեղադրում․ Փաշինյան
Հաքան Ֆիդանը Եգիպտոսի և Պակիստանի արտգործնախարարների հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հեռանկարները
Ձայները կեղծվե՞լ են, իսկ դուք տանը վեր ընկած քյաբաբ եք ուտո՞ւմ․ բա դուրս եկե՛ք հրապարակներ․ վարչապետ
Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը․ ԿԳՄՍՆ
Գնալու եմ քրեաօլիգարխիան ջարդուփշուր անելու․ համաձայն չեք, հեղափոխություն արե՛ք․ վարչապետ
17:10
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հերթական նավին են հարվածել Խաղաղ օվկիանոսում. կա 1 զոհ
Ջախջախելու եմ իրենց բնում Քոչարյանին, կալուգացուն և բելառուսամետ օլիգարխին․ Փաշինյան
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ
Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից
16:30
Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի
«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը կանցկացվի հունիսի 17-25-ը
16:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ին ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացնում մարդասիրական օգնության համար
Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ
Ղազախստանը ԱԲ զարգացման համաձայնագիր է կնքել NVIDIA-ի և Firebird-ի հետ
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:10
Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են

Արհեստական բանականության կիրառումը հնարավորություններ է և մարտահրավեր. նախարար

ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 4-10-ն արդեն 7-րդ անգամ անցկացնում է մեդիագրագիտության շաբաթ՝ «Մեդիագրագիտությունն արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով։

Մեդիագրագիտության շաբաթի մեկնարկային միջոցառմանն այսօր մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալլեոն, ՀՀ‐ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Կորինա Չեպոյը, գործընկեր կառույցների այլ ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը միջոցառման անցկացումը կարևորել է ամբողջ տարվա ընթացքում իրականացվող աշխատանքներն ավելի տեսանելի ու թիրախային դարձնելու առումով, որը պետք է նպաստի իրազեկվածության բարձրացմանն ու ավելի լավ արդյունքների գրանցմանը:

Ժաննա Անդրեասյանն ուրախությամբ փաստել է, որ տարիներ շարունակ ԿԳՄՍ նախարարությունը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և գործընկեր մյուս կառույցների հետ աշխատում է նույն օրակարգի շուրջ:

«Բազմիցս ենք խոսել այն մասին, որ ժամանակակից աշխարհում ամենակարևոր հմտություններից մեկը մեդիագրագիտությունն է, և կրթության ոլորտի փոփոխությունների հիմքում, ըստ էության, ընկած է այս կարևոր անհրաժեշտության գիտակցումը»,– ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը տեղեկացրել է՝ մեդիագրագիտությունը դարձել է նաև ուսուցիչների վերապատրաստման պարտադիր ծրագրի մաս. ուսուցչին ներկայացվող մասնագիտական պահանջների մեջ առանձին ամրագրված են 21-րդ դարի հմտությունները՝ որպես զարգացման կարիք ունեցող առանձին ուղղություն: Մեդիագրագիտությունն այդ հմտությունների շարքում է:

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև մեդիագրագիտության շաբաթվա՝ «Մեդիագրագիտությունը արհեստական բանականության դարաշրջանում» խորագրին: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ տեխնոլոգիական շեշտակի զարգացումը կրթության համակարգի առջև առաջանցիկ զարգացման խնդիր է դնում:

«Կարիք ունենք հասկանալու՝ ինչպես արդյունավետ արձագանքել այդ զարգացմանն ու այն իրողություններին, որոնք տեղի են ունենում այսօր մեր կողքին: Հանրակրթության ոլորտում արհեստական բանականության երկու առանձին դասընթաց ունենք մասնավոր ոլորտի հետ գործակցությամբ: Այսօր արդեն տեսնում ենք, որ արհեստական բանականության կիրառությունը կրթական համակարգի համար մի կողմից նոր հնարավորություններ է ստեղծում, մյուս կողմից՝ լուրջ մարտահրավեր է»,- նշել է Ժաննա Անդրեասյանն ու հույս հայտնել, որ մեդիագրագիտության շաբաթվա ընթացքում կքննարկվեն բոլոր կարևոր հարցերը:

Նախարարը կարևորել է նաև մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում ՀՀ մարզերում տարբեր ձևաչափերով միջոցառումների անցկացումը, ինչպես նաև գրադարանների ներգրավվածությունը:

Մեդիագրագիտության շաբաթը միջազգային շարժում է: Այն անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ ամեն տարվա աշնանը և նպատակ ունի ավելի մեծ ուշադրություն հրավիրել մեդիան հասկանալու, վերլուծելու, գրագետ և արդյունավետ օգտագործելու կարևոր խնդրի վրա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում