Tuesday, 16 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Իսրայելական «ՇԱԲԱԿ»-ն Ադրբեջանին ապահովագրո՞ւմ է

Իրանի արտգործնախարար Արաղչին ասել է, որ Իսրայելն Իրաքից բացի այլ երկրների օդային տարածքները նույնպես օգտագործել է հոկտեմբերի 26-ին Իսլամական հանրապետության դեմ հարձակման ժամանակ: Իրաքը պաշտոնապես հայտարարել է, Իսրայելը խախտել է իր ինքնիշխանությունը և օդային սահմանը: Տեսակետ կա, որ Իսրայելն օգտագործել է Իրաքի տարածքի այն հատվածը, որ փաստացի վերահսկվում է ԱՄՆ կողմից:

Տարածաշրջանի որևէ այլ երկիր Իսրայելի կողմից իր օդային սահմանները խախտելու մասին հայտարարություն չի տարածել: Բարդ է ասել, թե Իրանի արտաքին գործերի նախարարը հարևան ո՞ր երկրներին նկատի ունի: Հայաստանի փորձագիտական որոշակի աղբյուրներ կասկածում են, որ Իսրայելն Իրանին հարվածներ է հասցրել նաև Ադրբեջանի տարածքից:

Խոսքն այս դեպքում կարող է լինել միայն բալիստիկ հրթիռների մասին: Ադրբեջանի զինանոցում ոչ միայն իսրայելական ԱԹՍ-ներ, այլև «Lora» հրթիռներ կան: Շատ ուշագրավ է, որ ապրիլին Իրանի կողմից Իսրայելին հրթիռային հարվածներ հասցնելու հաջորդ օրը Հորդանանի մայրաքաղաք է այցելել Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը: Հորդանը հրապարակային հայտարարություն է տարածել, որ ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության իր համակարգերը ներգրավվել են իրանական հարվածները կասեցնելու գործողությանը:

Ի՞նչն է Ադրբեջանի պաշտպանության նախարարին տարել Հորդանանի մայրաքաղաք: Արդյո՞ք հոկտեմբերի 26-ին Հորդանանն Իսրայելին օդային միջանցք տրամադրե՞լ է՝ իրանական կողմը չի մանրամասնում: Անցած ավելի քան երկշաբաթյա ժամանակահատվածում չի արձանագրվել նաև իրանա-ադրբեջանական որևէ շփում: Համենայն դեպս, կողմերը նման տեղեկատվություն չեն տարածել: Ուշագրավ է նաև, որ իսրայելա-իրանական հրթիռային հարձակումների փոխանակման թեմայով պաշտոնական Բաքուն շարունակում է լռել:

Այս ֆոնին հետաքրքիր է, որ մոտ տասը օրվա տարբերությամբ իսրայելական Ընդհանուր անվտանգության ծառայությունը երկրորդ լրտեսական խումբն է բացահայտել, որ ուղղակի կապ ունի Ադրբեջանի հետ: Մամուլը հայտնում է, որ Ռաֆայել և Լալա Հուսեյնով ամուսիններին Բաքվում հավագրել է Ադրբեջանի քաղաքացի, 56-ամյա Էլշադ կամ Էլխան անունով անձնավորությունը:

Տեղեկատվությունը՝ տեղեկատվություն, բայց Բաքվի իշխանական մամուլն ինչո՞ւ է ամենավերջին մանրամասնություններով փոխանցում այն, ինչ հայտնի է դարձել իսրայելական մամուլին: Ընդ որում՝ շատ արտառոց է, որ «ՇԱԲԱԿ»-ը նույնիսկ քրեական գործով ներկայացված մեղադրանքից է հատվածներ տրամադրել իսրայելական լրատվամիջոցներին:

Տեղեկատվական այս լիբերալիզմից տպավորություն է, որ Իսրայելի և Ադրբեջանի հատուկ ծառայությունները միասնաբար են գործում: Երկրորդ անգամ մարդիկ մեղադրվում են Հայֆայի նավահանգիստը, քաղաքի էլիտար հատվածում վարձակալության տրվող շենքերը և այլ օբյեկտներ լուսանկարելու և իրանական կողմին փոխանցելու մեջ:

Սա արդեն, կարծես, լուրջ չէ: Նախ արատավորվում է Իրանի հատուկ ծառայությունների վարկը, այնուհետև հարց է առաջանում՝ իսկ Բաքվում ինչո՞ւ չեն ձերբակալվում իրանական «ռեզիդենտուրայի» գործակալները: Չէ՞ որ եթե այդ տեղեկատվությունը գոնե մասամբ իրականությանը համապատասխանում է, ապա նշանակում է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները կամ անգործունակ են, կամ աջակցել են, որ Իսրայելի դեմ լրտեսական ցանց ստեղծվի և գործի:

Ալիևյան ռեժիմն այդքան թույլ չէ, Ադրբեջանում, Բաքվում հատկապես, մարդիկ ապրում են հարյուր հազարավոր տեսախցիկների մշտադիտարկման տակ, հատկապես ուժեղ է գործում իրանական ուղղության հակահետախուզությունը: Այս համատեքստում մնում է ենթադրել, որ ադրբեջանական լրտեսական ցանցերի մասին տեղեկատվությամբ իսրայելական «ՇԱԲԱԿ»-ը պարզապես տպավորություն է ստեղծում, որ Ադրբեջանը «վստահելի չէ»: Բավական պարզունակ է թվում, բայց եթե երկու լրտեսական խմբի բացահայտումից հետո իսրայելա-ադրբեջանական հարաբերություններում «ճեղք» չի արձանագրվել, այլ վարկածը թվում է ոչ տրամաբանական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում