Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Փրկարար ծառայության տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
20:30
Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը
Մեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը
20:10
Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը
Վայոց ձորի բժշկական կենտրոնի ուղղաթիռային հրապարակը գործարկվել է. առաջին վայրէջքը նախատեսվում է առաջիկա օրերին
19:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել «160-ը՝ 160-ի դիմաց» ձևաչափով
ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անունից X հարթակում տարածվում է ապատեղեկատվություն հնարավոր 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին
19:30
16 երկրից մոտ 1000 փրկարար է ուղարկվել Վենեսուելա. ՄԱԿ
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
19:10
Իրանը չի երաշխավորում այն ​​նավերի անվտանգությունը, որոնք որոշում են ինքնուրույն անցնել Հորմուզի նեղուցով
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
18:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Կյանքից հեռացել է ՌԴ նախկին պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները

Իսրայելում ադրբեջանական լրտեսական նոր ցանց է բացահայտվել. Նախագահ Հերցոգը կմեկնի՞ Բաքու

Հոկտեմբերի 30-ին հայտնի է դարձել, որ ՄԱԿ-ի Կլիմայի խորհրդաժողովին մասնակցելու և երկկողմ հարաբերությունները քննարկելու նպատակով Բաքու կմեկնի Իսրայելի նախագահ Հերցոգը: Այս տեղեկատվությունը փոխանցող The Israel Times-ը հատուկ ընդգծել է, որ վարչապետ Նաթանյահուն Բաքու չի մեկնի:

Մեկ շաբաթ առաջ Իսրայելի Ընդհանուր անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել ծագումով Ադրբեջանից յոթ անձի ձերբակալության մասին: Նրանց ներկայացվել է Իրանի օգտին լրտեսության մեղադրանք:

Այդ առթիվ հայտարարություն է տարածել «Մեր տուն Իսրայել» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Լիբերմանը և հատուկ ծառայություններին ու դատախազությանը մեղադրել, որ հաղորդագրության մեջ հատուկ ընդգծել են նրանց էթնիկ ծագումը և նախկին բնակության երկիրը: Լիբերմանը, ընդ որում, ասել է, որ նրանք Իսրայել են տեղափոխվել ոչ թե Ադրբեջանից, այլ ԽՍՀՄ-ից:

Այս ֆոնին «ռումբի պայթյունի» տպավորություն է թողնում Ընդհանուր անվտանգության ծառայության նոր՝ հոկտեմբերի 31-ի հաղորդագրությունը, ըստ որի՝ Հայֆայում ձերբակալվել են Ռաֆայել Հուսեյնովը և Լալա Հուսեյնովան: Նրանք ամուսիններ են, երեսուներկու տարեկան, Ադրբեջանից Իսրայել են տեղափոխվել մի քանի տարի առաջ:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Իրանի օգտին լրտեսություն կատարելու համար նրանց հավաքագրել է Ադրբեջանի քաղաքացի, 56-ամյա Էլխան (Էլշան) անունով մի տղամարդ: Նա ամուսիններին փոխանցել է իրանական կողմի հանձնարարությունը, ապա կատարած լրտեսական աշխատանքի համար վճարել: Ընդհանուր առմամբ Հուսեյնով ամուսիններն ստացել են 26 հազար դոլար:

Իսրայելական աղբյուրների փոխանցմամբ՝ Հուսեյնովները հիմնականում լուսանկարել են Հայֆայի նավահանգիստը՝ բոլոր օժանդակ ենթակառուցվածքներում, իսրայելական հատուկ ծառայությունների՝ այդ տեղաշրջանում նստավայրերը, վարժական կենտրոնները, ինչպես նաև անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով զոհվածների գերեզմանները:

Խիստ ուշագրավ է, որ նույն օրը, երբ Իսրայելի անվտանգության մարմինները հայտնել են լրտեսության մեջ կասկածվող ադրբեջանցիների ձերբակալության մասին, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը տասնչորս տարվա ազատազրկման է դատապարտել Աֆղանստանի քաղաքացուն, որ Բաքվում օտարերկրյա դեսպանատան դեմ ահաբեկչություն է նախապատրաստել: Խոսքը Բաքվում Իսրայելի դեսպանատան մասին է: Թե ինչ հանգամանքներում և ում աջակցությամբ պիտի Աֆղասնտանի քաղաքացին իրականացներ հանցավոր մտադրությունը, դատական նիստի մասին տեղեկատվությունից ոչինչ պարզ չէ: Տպավորություն է, որ Բաքվում Իսրայելից դիվանագիտական խողովակներով կոշտ բողոք են ստացել, և այդ դատավարությունը բեմականացված է, որպեսզի տպավորություն թողնվի, որ երկկողմ հարաբերություններում ամեն ինչ կարգին է:

Իսրայելի խորհրդարանը, մինչդեռ, լրջորեն քննարկում է օրենքով վերաբնակիչների հրեական ծագման կամ Իսրայելի հետ այլ կապի հաստատման խստացումներ սահմանել: Ինչպես մամուլն է փոխանցում, պատգամավորները դժգոհել են, որ վերջին քառորդ դարում ով ասես՝ հրեայի անվան տակ Իսրայելի քաղաքացիություն է ձեռք բերել:

Վերջին լրտեսական սկանդալի մասին տեղեկատվություն տարածվել է նախագահ Հերցոգի Բաքու մեկնելու մասին լուրը պաշտոնապես հաստատվելուց մեկ օր անց: Այդ «նուրբ» իրավիճակում նա կուղևորվի՞ Բաքու: Կամ ի՞նչ տոնայնությամբ է Իսրայելի նախագահը բանակցելու Իլհամ Ալիևի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում