Friday, 19 06 2026
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Գոյ»-ի ստեղծագործական կազմի անդամները դադարեցրել են բողոքի ակցիան թատրոնի շենքում

«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմի անդամներից մի քանիսը, որոնք հոկտեմբերի 28-ից մուտք էին գործել թատրոնի շենք, գիշերում էին այնտեղ, այդպես իրենց բողոքն արտահայտում «Գոյ»-ը Սունդուկյանի անվան թատրոնին միավորելու ՀՀ կառավարության որոշման դեմ և պահանջում իրենց հնարավորություն տալ շարունակել ստեղծագործել «Գոյ» թատրոնում, հոկտեմբերի 30-ի երեկոյան որոշել են դադարացնել այդ ձևաչափով ակցիան։

Հոկտեմբերի 30-ին թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանն ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրեց՝ «Գոյ»-ի ներկայացուցիչ և փաստաբան Կարո Ասատրյանը, որը այդ պահին ևս թատրոնում էր, իրենց աջակիցների հետ եղել է դատախազությունում՝ հասկանալու, թե ինչ ընթացք է ստացել իրենց դիմումը և տեղեկատվության հարցում ուղարկել, որով իրավական պարզաբանում է ակնկալում ՀՀ արդարադատության նախարարությունից։

«Մեր՝ «Գոյ» թատրոնում հայտնվելը ուներ մի պահանջ։ Հրատապության խնդիր կար՝ կապված հարցի լուծման հետ։ Մենք ցանկանում էինք, որ մեր հարցին հրատապ լուծում կամ ընթացք տրվի, բայց ոչ թե բանավոր, այլ արձանագրված փաստաթղթի տեսքով։  Վերջապես դատախազությունից մի փաստաթուղթ ունենք, որով պարզ է դառնում՝ մեր գործը դատախազությունում ընթացքի մեջ է։ Այն ներկա դրությամբ բավարարում է մեզ, մենք մեր պահանջը կատարված ենք համարում, ուստի այստեղ գտնվելն արդյունավետ է»,-նշեց Արզումանյանը։

Կարո Ասատրյանն էլ տեղեկացրեց՝ փաստաթղթից բացի դատախազությունից և ՀՀ արդարադատության նախարարությունից կան բանավոր հավաստիացումներ, որ ընթացակարգից դուրս որոշակի գործողություններ կատարելու սահմանված ժամկետներ կան, հրատապության ռեժիմով կարձագանքեն իրենց բարձրացրած խնդրին։

Նրա խոսքով՝ պատկան մարմինները նշել են, որ երաշխավորում են թատրոնի ստեղծագործական կազմի ստեղծագործելու իրավունքը,  ուստի հնարավոր է  միջանկյալ լուծում գտնել և վերականգնել խաղացանկը, աշխատել մինչև կնճռոտ հարցերը կարգավորվեն։

Փաստաբանը բողոքի ակցիաների կազմակերպումը «Գոյ»-ի ստեղծագործական կազմի անդամների և նրանց աջակիցների իրավունքը համարեց և հորդորեց դրանք նախաձեռնել միայն օրենքի շրջանակում։

Ավելի վաղ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով «Գոյ»-ի ստեղծագործական կազմի անդամների գործողություններին, լրագրողների հետ զրույցում նշել էր՝ տեղյակ են իրավիճակից և՛ ինքը, և՛ իրավապահ մարմինները։ Նա շեշտել էր՝ կարծում է՝ հետագա գործընթացները նախարարության և թատրոնի տիրույթից դուրս են, և իրավապահ մարմինները պետք է արձագանքեն ստեղծված իրավիճակին։

2024 թվականի հունվարի 30-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը «Գոյ» թատրոնը վերակազմակերպել է՝ միավորելով այն Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ:

«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը դեմ է միավորմանը: Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում