Monday, 15 06 2026
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն

Թուրքիան Իսրայելին սպառազինությունների մրցավազքի պատերազմ է հայտարարում

Հոկտեմբերի 29-ին՝ հանրապետության հռչակման 101-րդ տարեդարձի օրը, Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հանդիսավոր այդ է կատարել TAI ընկերություն, որ վերջերս ենթարկվել է ահաբեկչական հարձակման: Նախագահի այցը կապված էր ազգային առաջին բազմաֆունկցիոնալ T 25 «Գյոկբեյ» ուղղաթիռը ՆԳՆ Ժանդարմերիայի գլխավոր հրամանատարությանը հանձնելու հանդիսավոր արարողության հետ:

Անդրադառնալով ձեռնարկության դեմ «ահաբեկչությանը»՝ Էրդողանն ասել է, որ նման ուխտադրուժ հարձակումները երբեք չեն կարող կոտրել ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի վճռականությունը, ստիպել, որ նա հրաժարվի ընտրած ճանապարհից:

«Թուրքիան մինչև հաղթական ավարտ կշարունակի ահաբեկչության դեմ պայքարը՝ չնայած ահաբեկիչների առաջնորդների և նրանց կամակատարների «խարդավանքներին»,-հայտարարել է Էրդողանը և վստահեցրել, որ պայքարը մղելու է ոչ միայն երկրի ներսում, այլև նրա սահմաններից դուրս՝ որտեղ ահաբեկչության աղբյուրներն են:

Եթե մինչև այս ձևակերպումը Թուրքիայի նախագահը մնացել է քաղաքական-դիվանագիտական խոսույթի տրամաբանության մեջ, ապա հաջորդիվ խախտել է պետական գործչին առհասարակ յուրահատուկ չափավորությունը և փաստացի բացահայտել, թե ում նկատի ունի «ահաբեկիչների առաջնորդ» ասելով:

«Եթե նրանք ունեն «Երկաթե գմբեթ» և հպարտանում են, ապա մենք կստեղծենք «Պողպատ գմբեթ»: Շուտով մենք կունենանք սեփական արտադրության մեր հեռահար հրթիռները: Թուրքիան չի հանգստանա և կանգ չի առնի, մինչև սպառազինությունների հարցում չհասնի լիակատար սուվերենության»,- թուրքական «նոր դարաշրջանի» գերխնդիր է առաջադրել Էրդողանը:

Տարածաշրջանում «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգ և հեռահար հրթիռներ ունի Իսրայելը, և Թուրքիայի նախագահը փաստացի հրեական պետությանը հայտարարում է սպառազինությունների մրցավազքի «պատերազմ»:

Էրդողանը Թուրքիայում իշխանության ղեկին է արդեն մոտ քառորդ դար և քաջատեղյակ է իսրայելա-ամերիկյան ռազմատեխնոլոգիական ինտեգրացիային, ԱՄՆ կողմից հրեական պետության նկատմամբ անվերապահ հովանավորությանը:

Այս առումով թուրքական սուվերեն ռազմատեխնոլոգիական համալիր ստեղծելու նրա ծրագիրը մարտահրավե՞ր է Վաշինգտոնին, թե՞ առաջարկություն, որպեսզի ԱՄՆ-ն նորագույն սպառազինություններով կիսվի նաև Թուրքիայի հետ:

Միջազգային փորձագիտական հաստատությունների կանխատեսումներում գերիշխում է տեսակետ, որ ռուս-ուկրաինական և մերձավորարևելյան պատերազմները փակել են կոնվենցիոնալ սպառազինությունների դարաշրջանը: Սկսվում է բարձր տեխնոլոգիական, արհեստական բանականությամբ օժտված, ռոբոտացված սպառազինությունների մրցավազքի դարաշրջան:

«Քաղքենիական» ընկալմամբ, ինչ խոսք, դժվար է հաշտվել այն մտքի հետ, որ տասնյակ, հարյուր հազարավոր մարդկային կյանքի, միլիոնավորների հայրենազրկման հաշվի Ռուսաստանը, ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն պահեստներից դուրս են գրում հնացած սպառազինությունները, որպեսզի կոնստրուկտորական բյուրոները և ռազմարդյունաբերական համալիրն աշխատանքի նոր «ճակատ» ունենան, բայց դա այդպես է:

Մերձավոր Արևելքում «ռոբոտացված պատերազմի պատենտ» առաջինը, հավանաբար, կստանա Իսրայելը կամ, թերևս, հրեական պետությունը միակը կլինի, որին Արևմուտքը նման բարեհաճություն կցուցաբերի: Այդ մրցավազքում ո՞րն է Թուրքիայի հնարավորությունը: Սուվերեն ռազմատեխնոլոգիական «հեղափոխության» մասին Էրդողանի հայտարարությունը, երևի, զուտ պոպուլիզմ է: Ռուսաստանը կօժանդակի՞ Թուրքիային:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում