Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահ իբն Աբդ Ալ-Ազիզը հայտարարել է, որ կանանց այսուհետ թույլ կտրվի մասնակցել երկրի օրենսդիր ժողովի և քաղաքային ընտրություններում:
Ինչպես հայտնում է Reuters-ը, թագավորը մասնավորապես ասել է. «Մենք որոշել ենք ներգրավել կանանց Շուրայի ընտրություններում, կանայք կկարողանան մասնակցել նաև քաղաքային ընտրություններում, նույնիսկ քվեարկելու իրավունք կստանան»:
Թագավորը նշել է, որ ինքը դեմ է հասարակական-քաղաքական կյանքից կանանց մեկուսացմանը:











































