Սիրիական բանակը լրացուցիչ ուժեր է տեղակայում Լիբանանի հետ սահմանի վրա, որպեսզի կանխի սիրիացիների փախուստը հարևան երկիր: Ինչպես հայտնում է Al-Arabia հեռուստաընկերությունը` հղում անելով ականատեսներին, սիրիական բանակն ուժեղացնում է սահմանի վրա հսկողությունը, ինչն արդեն իսկ տալիս է իր արդյունքները: Լիբանան հեռացող սիրիացիների թիվը կտրուկ նվազել է:
Հիշեցնենք, որ երեկ Սիրիայի զինվորականները գնդակոծել էին Լիբանանի հետ սահմանակից մի քանի գյուղեր՝ դեպի հարևան երկիր բնակչության արտագաղթը կանխելու համար:
Անցած ուրբաթ օրը սիրիական բանակը կրակ էր բացել լիբանանցի սահմանապահների ուղղությամբ, իսկ մայիսին սիրիական զինվորները գնդակոծել էին լիբանանյան մի գյուղ` սպանելով մի կնոջ և վիրավորելով մի քանի այլ մարդկանց:










































