Sunday, 07 06 2026
Ուշադրություն․ ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՆԳՆ
Մեծ թվով ֆեյքեր են լցնում «եթեր»՝ փորձելով ապալեգիտիմացնել ընտրությունները. Արայիկ Հարությունյան
Որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է
Քվեարկեցի հանուն Հանրապետության, ընդդիմափոխության, ուժեղ հակակշռի․ Արման Բաբաջանյան
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է
Հետընտրական փուլում հեղափոխություն հնարավոր չէ՝ ռուսամետ ուժերը չունեն բավարար մարդկային ռեսուրս
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ

Աղանդներ՝ քաղաքական, տնտեսական, անգամ՝ պատերազմական նպատակներով

Բուն ուղղափառ հավատից շեղումները միշտ էլ եղել են ու կլինեն: Ի վերջո, գաղափարական առումով մեկ երևույթը չի կարող անընդհատ նույն ձևով մնալ: Այսօր, սակայն, աղանդավորությունը դարձել է մի ուժ, հնարավորություն, որը մարդկանց միավորում է մի գաղափարի տակ ու շահագործում: «Առաջին լրատվականի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց հոգեբանական գիտությունների դոկտոր, հոգեթերապևտ Սամվել Խուդոյանը` խոսելով աղանդների առաջացման պատճառների մասին: Նրա խոսքով`աղանդների առաջացման հիմնական մոտիվը ոչ այնքան գաղափարական է, որքան մարդկանց հավաքագրումը:

«Չի կարելի անտեսել նաև փաստը, որ ցանկացած կրոն ունի նաև շեղումներ, օրինակ` իսլամը, բայց այն, ինչ տեսնում ենք ամբողջ աշխարհում՝ մարդկանց միջոցով ինչ-ինչ հարցեր լուծելու ցանկությունն է: Աղանդներ կան, որ զուտ քաղաքական նպատակներով են շահագործվում, աղանդներ`զուտ տնտեսական, անգամ՝ պատերազմական»,- նկատեց հոգեբանը` ընդգծելով, որ աղանդների դեմ հնարավոր է պայքարել միայն բարձրացնելով մարդկանց ինքնագիտակցությունը և այս հարցում պետք է իր ծանրակշիռ խոսքն ասի նաև Հայ Առաքելական եկեղեցին:

«Ինչո՞ւ է աղանդավորը գնում մարդկանց տները, իսկ եկեղեցու սպասավորները ինչ-ինչ միջոցներ չեն ձեռնարկում: Նրանք կարծես սպասում են, որ ժողովուրդը դեպի իրենց գնա: Ահա այս տեսանկյունից աղանդավորների տակտիկան ավելի ճիշտ է: Հիսուս Քրիստոսն ինքը գնաց մարդկանց հետևից, ոչ թե սպասեց, որ ժողովուրդը գա դեպի իրեն»,- ասաց Ս.Խուդոյանը` հավելելով, որ մեզանում ավելի շատ քաղաքացիական նախաձեռնություններն են պայքարում աղանդների դեմ, քան եկեղեցին:

Նրա խոսքով` աղանդավորները լավ հովանավորվում են Խղճի ազատության կոնվենցիայի կողմից` հաճախ իրենք բռնանալով մարդկանց խղճի վրա, քանի որ այն տեխնիկան, օրինակ` հիպնոսի, վախի, որով մարդուն գրավում են, մարդուն կախվածության մեջ է գցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում