Tuesday, 16 06 2026
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել
Թրամփը հայտարարում է Իրանի հետ գործարքի կնքման մասին, իսկ Իսրայելը փորձում է խափանել այն
08:50
ԱՄՆ-ում կործանված B-52 ռմբակոծիչում գտնվող բոլոր 8 անձինք զոհվել են
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Վենսը մանրամասներ է հայտնել Իրանի հետ համաձայնությունից, որը «նոր օր» կբացի Մերձավոր Արևելքի համար
Փորձի փոխանակում՝ COP17-ի անվտանգության ապահովման նպատակով․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ազգային աշխատաժողով
08:10
Թրամփը «կեղծ» է որակել Իրանին ԱՄՆ-ի կողմից նախատեսվող վճարումների մասին տեղեկությունները
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
07:50
Նավթի գները նվազել են – 15/06/26
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումները
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից

Բրյուսելում կայացել է Հայաստան-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստը

Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են՝ հոկտեմբերի 24-ին և 25-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստը: Եվրոպական միության կողմից նիստը նախագահել է Եվրոպական հանձնաժողովի Առևտրի հարցերով գլխավոր տնօրինության Եվրոպայի և Արևելյան հարևանության հարցերով պատասխանատու Մարկո Դյուերկոպը, իսկ հայկական կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը:

Նիստի ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Առևտուր և առևտրին առնչվող հարցերի մասի ներքո համագործակցության շրջանակներում իրականացվող միջոցառումները և համապատասխան ճանապարհային քարտեզները հետևյալ ոլորտներում՝ ապրանքների առևտուր, մաքսային ոլորտ, առևտրի տեխնիկական խոչընդոտներ, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումներ, ծառայությունների առևտուր, հիմնադրում և էլեկտրոնային առևտուր, ընթացիկ վճարումներ և կապիտալի տեղաշարժ, մտավոր սեփականություն, պետական գնումներ, առևտուր և կայուն զարգացում, մրցակցություն, պետական ձեռնարկություններ, թափանցիկություն, վեճերի կարգավորում:

Ներկայացվել և քննարկվել են նաև Համաձայնագրի 237-րդ հոդվածով ամրագրված՝ ՀՀ-ից ծագող ապրանքների համար «Կոնյակ» աշխարհագրական նշման օգտագործման սահուն և արդյունավետ դադարեցման, ինչպես նաև արտահանման շուկաներում ՀՀ արդյունաբերությանն իր մրցունակ դիրքը պահպանելու նպատակով ԵՄ կողմից ՀՀ-ին տրամադրվող տեխնիկական և ֆինանսական աջակցության վերաբերյալ հարցերը։

Նիստի ընթացքում ներկայացվել են նաև ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի ներքո գործող՝ Աշխարհագրական նշումների և Մաքսային հարցերով ենթակոմիտեների նիստերի արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունները։

Օրակարգում ներառված էին նաև առևտրի և ներդրումների ոլորտում առկա զարգացումներին, առևտրում տեխնիկական խոչընդոտներին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցությանն ու առնչվող այլ հարցեր:

Նիստի ընթացքում «Վեճերի կարգավորում» (Dispute settlement) օրակարգային կետի ներքո ստորագրվել է Կոմիտեի որոշումը, և ընդունվելու են համապատասխան հավելվածները` Վարքագծի կանոններ (Code of conduct), Հաշտարարության մեխանիզմ (Mediation mechanism), Ընթացակարգային կանոններ (Rules of Procedure) փաստաթղթերը։

Միջոցառման ավարտին հաստատվել են նիստի ընթացքում քննարկված օրակարգային հարցերի վերաբերյալ ձևավորված Գործառնական եզրակացությունները:

Հիշեցնենք՝ 2017թ. նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքվեց «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը, որի հիմնական դրույթները ժամանակավորապես ուժի մեջ են մտել 2018 թ. հունիսի 1-ից։ Համաձայնագիրն ամբողջապես ուժի մեջ է մտել 2021թ․ մարտի 1-ից։

Համաձայնագրի 363-րդ հոդվածի համաձայն՝ ստեղծվել է Գործընկերության կոմիտե։ Համաձայնագրի VI մասին (Առևտուր և առևտրին առնչվող հարցեր) առնչվող խնդիրները քննարկելու նպատակով առնվազն տարին մեկ անգամ` երկկողմ նախնական պայմանավորվածության հիման վրա, տեղի է ունենում Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի նիստը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում