Saturday, 13 06 2026
18:00
Իրանի ԱԳՆ խոսնակը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամկետների վերաբերյալ
Մոսկվայում աղախինը որպես բրիտանացի լորդի նախկին կին է ներկայացել՝ իր գողացած թանկարժեք ժամացույցները իրացնելու համար
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
17:30
Իրանը հրապարակել է այաթոլլահ Խամենեիի հուղարկավորության ժամանակացույցը
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
17:10
Իրանը ներում է շնորհել մահապատժի դատապարտված 139 մարդու
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. Անահիտ Մանասյան
Ռուսաստանի բանակն առաջ է շարժվում բոլոր ուղղություններով. Վլադիմիր Պուտին
Ստրասբուրգում կայացել է IVOA-ի խորհրդակցությունը․ Հայաստանը ներկայացրել է հայկական վիրտուալ աստղադիտարանը
16:30
Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության գործարքի ստորագրումը
Առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան
16:10
8 միլիարդ դոլար՝ Նյու Յորքի լեգենդար Penn Station-ը վերակենդանացնելու համար
Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
15:50
Հնդկաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա և Սլովակիա
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Երևանում «ՎԱԶ 21703»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են Հայաստանում ֆրանկոֆոնիան զարգացնելու տարաբնույթ ծրագրերի իրականացման հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի նորանշանակ տնօրեն Լոր Կաստենի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Լոր Կաստենին Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնում նշանակվելու առիթով:

Կարևորելով  Ֆրանկոֆոնիայի շրջանակում համագործակցության զարգացումը՝ նախարարը նշել է, որ վերջին տարիներին ակտիվացել են երկկողմ ծրագրերն ու նոր նախաձեռնությունները, որոնց առանձնակի նպաստել է նաև աշխատանքային խումբը, որը ստեղծվել է կրթության և մշակույթի ոլորտներում փոխգործակցությունը առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով։

«Մենք չափազանց կարևորում ենք Ֆրանկոֆոնիայի զարգացումը Հայաստանում»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ ներկայացնելով աշխատանքային խմբի գործունեությունը:

Ըստ աղբյուրի՝ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի խորացված ուսուցմանն ուղղված ծրագրերին, որոնք իրականացվում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ:

Նախարարը կարևորել է նաև «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» փորձնական նախաձեռնությունը, որի նպատակն է ստեղծել ֆրանսերենի՝ որպես օտար լեզվի, ուսուցիչներին վերապատրաստողների խումբ: Նշվել է, որ Հայաստանի 6 համալսարաններ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (ՖՀԳ/AUF) անդամ են:

Նշվում է, որ Լոր Կաստենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել՝  պատրաստակամ է հնչած առաջարկները քննարկելու և դրանց ուղղությամբ համատեղ աշխատելու:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի անցկացմանը։ Առաջարկվել է քննարկել նաև մարզերի երիտասարդական կենտրոններում ֆրանսերենի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հնարավորությունը։

Այս համատեքստում կարևորվել է ուսանողների և երիտասարդների շարժունությունը, այս ուղղությամբ տարբեր նախագծերի իրականացումը, որոնք ենթադրում են փոխանակման ծրագրերի, համատեղ հետազոտությունների և այլ աշխատանքների իրականացում։

Հանդիպմանը քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում