Նյու Յորքի Ուոլ Սթրիթում ձերբակալվել է մոտ 80 մարդ, ովքեր արդեն մեկ շաբաթ ցույցեր են կազմակերպում` բողոքելով այն բանկերի դեմ, որոնք ֆինանսական ճգնաժամի պատճառ են դարձել:
Ինչպես հայտնում է Associated Press-ը, ցուցարարները փորձել են բողոքի երթ կազմակերպել Մանհեթենի փողոցներում, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել` պատճառաբանելով, որ խախտվում է հասարակական կարգը, ինչից հետո ցուցարարները որոշել են չենթարկվել իրավապահներին:
Ոստիկանները ձերբակալել են ցույցի մոտ 80 մասնակիցների: Նրանց մեղադրում են հասարակական կարգը խախտելու, տրանսպորտի աշխատանքը կաթվածահար անելու և իրավապահներին չենթարկվելու մեջ:









































