Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը հանդիպել է Ուկրաինայի իր պաշտոնակից Վիկտոր Յանուկովիչի հետ: Նախագահների հանդիպումից 20 րոպե անց նրանց է միացել նաև ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»:
Հանդիպման ժամանակ սպասվում է մի շարք վիճահարույց հարցերի, այդ թվում՝ գազի գների վերաբերյալ բանակցություններ: Մեդվեդևը կոչ է արել Յանուկովիչին սկսել ամենածանր հարցերի լուծմանն ուղղված քննարկումները:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունները վերջին շրջանում լարվել են, քանի որ Ուկրաինան ցանկանում է ավելի էժան գազ գնել Ռուսաստանից և, օգտվելով իր տարանցիկ երկիր լինելու հանգամանքից, պնդում է, որ գազի գինը պետք է ավելի ցածր լինի:








































