Բելգիայի քաղաքական 8 կուսակցությունները հայտարարել են, որ մեծ առաջընթաց են գրանցել կառավարության ձևավորման և մյուս տարի պառլամենտական ընտրություններին մասնակցության հարցերում: Կուսակցականները նշել են, որ համաձայնություն է ձեռք բերվել Բելգիայի հոլանդախոս և ֆրանսախոս շրջաններին ավելի մեծ ինքնավարություն տրամադրելու հարցում: Այս շրջաններին կթույլատրվի հաստատել հարկային ինքնուրույն համակարգ:
Հոլանդախոսների իրավունքները պաշտպանող կուսակցության ղեկավարն այս քայլը «պատմական» է անվանել: