Friday, 26 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում

Եվրախորհրդարանի հայտարարության տեքստից հանվել են Հայաստանին վերաբերող կոշտ ձեւակերպումները

Եվրախորհրդարանի անդամները կոչ են անում Հայաստանին «գործնական քայլեր ձեռնարկել բիզնեսի եւ քաղաքականության տարանջատման ուղղությամբ»: Նրանք հայաստանյան իշխանություններին հորդորում են նաեւ «ոստիկանության կողմից իրականացվող ձերբակալությունների եւ հարցաքննությունների պրակտիկան համապատասխանեցնել Եվրամիության չափանիշներին»:
Այս դրույթները տեղ են գտել Եվրամիություն – Հայաստան խորհրդարանական համագործակցության կոմիտեի 11-րդ հանդիպման ավարտին ընդունված ամփոփիչ փաստաթղթում, տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը:
Եվրոպացի խորհրդարանականների հայտարարության նախագիծը դեռ երեկ երեկոյան շատ ավելի կոշտ ձեակերպումներ էր պարունակում: Մասնավորապես, հիշատակում կար իշխանությունների` մամուլի նկատմամբ իրականացվող ճնշումների մասին: Հենց այս դրույթն էր, որ սուր քննարկումների առիթ տվեց: Եվրոպացի պատվիրակներից ոմանք պնդում էին, որ պաշտոնական Երեւանը ճնշում է բանեցնում իրենց նկատմամբ` հայտարարության տեքստից կոշտ ձեւակերպումները հեռացնելու նպատակով: Կրքերը հատկապես թեժացան, երբ Լիտվայի նախկին ղեկավար, պահպանողական Վիտաուտաս Lանդսբերգիսն ի նշան բողոքի լքեց դահլիճը:
«Ես պարզապես հարցրեցի` եթե մամուլի ազատության սահմանափակումներին վերաբերող դրույթը նախագծի տեքստից հանում եք, արդյո՞ք դա նշանակում է, որ այդ ճնշումները վերացել են, արդյոք վերացե՞լ է ինքնագրաքննությունը: Ես պարզապես հարցրեցի, եւ դուք լսեցիք պատասխանը` ամեն ինչ հրաշալի է», – նշում է Լանդսբերգիսը:
Նախապես շրջանառության մեջ դրված տեքստի 14-րդ կետում գրված էր. «Կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել Հայաստանում լրագրողների դեմ բռնություններին վերջ տալու համար»:
Երկարատեւ քննարկումներից ու բանակցություններից հետո այս դրույթը հետեւյալ տեսքն է ստացել.- «Կոչ ենք անում արագորեն եւ մանրակրկիտ կերպով հետաքննել [լրագրողների դեմ հարձակումների] բոլոր դեպքերն ու պատժել մեղավորներին»:
«Դա հայկական կողմի առաջարկն էր` փոխարինել այս կետը նորով, որտեղ որեւէ հիշատակում չկա մամուլի հետ կապված խնդիրների մասին, միայն բարելավումների մասին է խոսվում: Գուցեեւ այդպես է, սակայն ես համոզված չեմ, որ այնտեղ այլեւս որեւէ խնդիր չկա», – նշում է Լանդսբերգիսը:
Հայկական կողմից բրյուսելյան քննարկումներին մասնակցում էին փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանն ու Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրացիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան»): Վերջինս բացատրել է, թե ինչու է հատկապես մամուլի ազատության սահմանափալումների մասին դրույթը հայկական կողմի դժգոհությունն առաջացրել` նշել է. «Եթե դուք ծանոթ եք «Lրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2010 թվականի` աշխարհում մամուլի ազատության ինդեքսի վերաբերյալ հայտարարությանը, ապա այնտեղ հստակ նշված է, որ Հայաստանը մամուլի ազատության հարցում զգալի առաջընթաց է ապահովել: Դուք կարող եք ինձ չհավատալ: Կարծում եմ, սակայն, որ որեւէ խնդիր չունեք չվստահելու այնպիսի հեղինակավոր կազմակերպության, ինչպիսին է «Լրագրողներ առանց սահմանների»: Այս կազմակերպությունն ընդամենը 20 օր առաջ հրապարակած զեկույցում հայտարարեց, որ, այո, Հայաստանը լուրջ առաջընթաց է արձանագրել մամուլի ազատության ցուցիչով: Սա անհամեմատ է Հարավային Կովկասի տարածաշրջանի մեր մյուս հարեւանների հետ: Մասնավորապես, Հայաստանն այդ ցուցիչով 101-րդ տեղում է, իսկ Ադրբեջանը`169-րդ»:
Մինչեւ կեսօր պատգամավորների մոտ նաեւ մի դրույթ էր շրջանառվում, որում նշված է Հայաստանում տասնյակ քաղբանտարկյալների առկայության մասին: Այս մի ձեւակերպումը պարունակող լրացումը, սակայն, եւս մերժվեց` տեղ չգտնելով եվրոպացի խորհրդարանականների հայտարարության վերջնական տարբերակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում