Sunday, 07 06 2026
Ուշադրություն․ ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՆԳՆ
Մեծ թվով ֆեյքեր են լցնում «եթեր»՝ փորձելով ապալեգիտիմացնել ընտրությունները. Արայիկ Հարությունյան
Որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է
Քվեարկեցի հանուն Հանրապետության, ընդդիմափոխության, ուժեղ հակակշռի․ Արման Բաբաջանյան
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է
Հետընտրական փուլում հեղափոխություն հնարավոր չէ՝ ռուսամետ ուժերը չունեն բավարար մարդկային ռեսուրս
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ

Նալբանդյանն ու Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբին են ներկայացրել ԼՂ բանակցային գործընթացում առաջընթացի գրանցման իրենց տարբերակները

Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում առանձին հանդիպումներ են ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի հետ։

Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։ Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ ղարաբաղյան բանակցային գործընթացում առաջընթացի գրանցումը հնարավոր կլինի այն դեպքում, եթե Ադրբեջանը հետ վերցնի այն 10 փոփոխությունները, որոնք առաջ է քաշել հունիսի 24-ին Կազանում տեղի ունեցած եռակողմ գագաթնաժողովի ժամանակ:

Բացի այդ, կողմերը կարևորել են 2010 թվականի հոկտեմբերի 27-ին Աստրախանի գագաթնաժողովում ձեռք բերված հայ-ադրբեջանական շփման գծում գրանցվող միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածության իրագործումը:

Մամեդյարովն իր հերթին նշել է, որ հայկական կողմը հրաժարվել է Մադրիդյան նորացված սկզբունքներից և դրանով իսկ սպառնալիքի տակ դրել ողջ բանակցային գործընթացը։ Ըստ Մամեդյարովի՝ ղարաբաղյան բանակցային գործընթացում առաջընթացի արձանագրումը հնարավոր կլինի այն դեպքում, եթե հայկական կողմն ընդունի այն պաշտոնական փաստաթուղթը, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2009 թվականի դեկտեմբերին ներկայացրել են Հայաստանին ու Ադրբեջանին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում