Թուրքիայի նախարարների խորհուրդը վերակագնել է շաբաթներ առաջ թուրքական խորհրդարանի կողմից անվավեր ճանաչված 171 միջազգային համաձայնագրեր՝ դրանք բերելով խորհրդարանի օրակարգ, տեղեկացնում է թուրքական Takvim թերթը։
Դրանց թվում են ընդգրկվել նաև 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում կնքված հայ-թուրքական արձանագրությունները։ Սա թուրքական թերթը որակել է որպես Երևանին ուղղված ժեստ։
Հիշեցնենք, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկկողմ հարաբերությունների զարգացման մասին հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի նոր գումարման խորհրդարանի կողմից անվավեր էին ճանաչվել օգոստոսի 22-ին:








































