Երևանի քաղաքացիներ Ռոման և Իդա Զարաֆյանները ցանկանում են սեփականաշնորհել Ամիրյան 4/18 հասցեում գտնվող իրենց բնակարանը, սակայն Երևանի քաղաքապետարանը և Կենտրոնի վարչական շրջանը, վերցնելով համապատասխան փաստաթղթերը, հրաժարվում են դրանք տրամադրելուց: Իդա Զարաֆյանի հավաստմամբ, 1998-2001 թ.թ. Ռոման Զարաֆյանը ծառայել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակում: Նրանք դիմել են ՀՀ վարչական դատարան` պահանջելով, որ կայացվի վճիռ, և իրենց տրամադրեն փաստաթղթերը, սակայն դատարանը մերժել է հայցն այն հիմքով, որ Ռոման Զարաֆյանը բացակայել է հանրապետությունից: «Միթե Լեռնային Ղարաբաղը կապ չունի Հայաստանի Հանրապետության հետ»,- հարցնում է Իդա Զարաֆյանը: