Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բիլ Բյոռնսը Նյու Յորքում հանդիպել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ։ Բյոռնսը, սակայն, առանձին հանդիպումներ է ունեցել նրանց հետ։
Հանդիպումները տեղի են ունեցել ՄԱԿ-ի շտաբ-կայանում, դրանք անցել են դռնփակ պայմաններում։ Հանդիպման մանրամասների մասին ոչինչ չի հաղորդվում։
Միայն հայտնի է, որ քննարկման հիմնական թեմաներից էին ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ու երկկողմանի հարաբերությունները։