Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն մայր է դարձել։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը։
Նշվում է, որ Կալանդաձեն և նրա նորածին որդին իրենց հիանալի են զգում։
Հիշեցնենք, որ 34-ամյա Կալանդաձեն Վրաստանի փոխարտգործնախարար է նշանակվել 2008 թվականին, իսկ 2004-2008 թվականներին եղել է պատգամավոր՝ զբաղեցնելով խորհրդարանի իրավական կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնը։









































