Երեկ Երևանում կայացավ աշխարհահռչակ երաժիշտ Յանիի համերգը: Հազարավոր մարդիկ հավաքվել էին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում`ականատես լինելու նրա շոուին: Համերգին ներկա գտնված մեր ընթերցողն արձանագրել է, որ հանդիսատեսի կեսից ավելին եղել են իրանցիներ, որոնք հարևան պետությունից Երևան էին ժամանել հատուկ Յանիի համերգին ներկա գտնվելու համար: Համերգին իր կատարումներով հանդես է եկել հայտնի հայ ջութակահար Սամվել Երվինյանը, որին Յանին համարում է իր եղբայրը:
Սակայն համերգն այնքան էլ հարթ չի ընթացել: Նախ ամենասկզբում բեմ դուրս գալիս սայթաքել է Յանին, սակայն արագ է կողմնորոշվել և ընկնելով գետնին՝ լուրջ վնասվածքներ չի ստացել:
Այնուհետև փլվել է պարտերի հետևի շարքերում գտնվող հանդիսատեսի համար սարքված բարձր հարթակը: Հայտնի չէ, սակայն, այդ փլուզման հետևանքով կան տուժածներ թե ոչ:










































