Wednesday, 10 06 2026
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը

Իրան-Հայաստան նավթամուղը՝ հերթական հեքիա՞թ

Հայաստանին դեռևս չի հաջողվում դիվերսիֆիկացնել իր էներգետիկ աղբյուրները և գեթ որոշ չափով մեղմել կախվածությունը ռուսական կողմից: Հակառակը՝ ՀՀ և ՌԴ էներգետիկ գերատեսչությունները համագործակցության նոր փաստաթուղթ են մշակում, որը նախատեսվում է ստորագրել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի ՀՀ կատարելիք այցի ժամանակ: Չի բացառվում, որ այդ փաստաթղթով ռուսական կողմին կհանձնվի նաև Որոտանի ՀԷԿ-երի համալիրը («Սպանդարյան», «Շամբ» և «Տաթև» ՀԷԿ-եր)՝ գազի գնի չթանկացման դիմաց: Այս գործարքը, բնականաբար, է՛լ ավելի կմեծացնի ռուսական ազդեցությունը մեր երկրում:

Սակայն ասել, որ իշխանությունները չեն հասկանում ռուսական այս «ասեղից» կախվածության վտանգը, ճիշտ չի լինի: Դրա վկայությունն է վերջերս WikiLeaks կայքի հրապարակումներից մեկը, որի վկայությամբ՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանն ամերիկյան դիվանագետների հետ խոսակցության ժամանակ կարևորել է իրանական կողմի հետ էներգետիկ կապերի զարգացումը, և նշել, որ նույնիսկ 3-5 տարի հետո Հայաստանն ակնկալում է հրաժարվել ռուսական գազային մատակարարումից` հօգուտ իրանականի:

Իրան-Հայաստան նավթատար խողովակաշարի կառուցման մասին խոսակցությունները սկսվել են դեռևս 2005թ.-ից, ժամանակ առ ժամանակ հայտարարվում է, թե Իրանի և Հայաստանի ղեկավարությունը համաձայնություն են ձեռք բերել երկու երկրների միջև նավթամուղի կառուցման վերաբերյալ, երկու անգամ շինարարությունը սկսելու ամսաթիվ էր հրապարակվել՝ 2009թ., հետո 2010թ. աշունը:

Թե ներկայում Իրան-Հայաստան նավթամուղի կառուցման ծրագիրը ո՞ր փուլում է գտնվում, ինչո՞ւ են ուշանում շինարարական աշխատանքները՝ «Առաջին լրատվականը» փորձեց պարզել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից: Նախարարի մամլո քարտուղար Լուսինե Հարությունյանը հարցումն ուղարկելուց հետո շուրջ 1 ամիս անց պատասխանեց, թե իրանական կողմի հետ շարունակվում են բանակցությունները ծրագրի գործնական իրականացման, այսինքն՝ շինարարությունը սկսելու շուրջ, նախատեսվում է մինչև տարեվերջ իրանական կողմի հետ հստակեցնել ծրագրի ֆինանսավորման և մի շարք այլ հարցեր, իսկ խողովակաշարի տեխնիկա-տնտեսական մշակման աշխատանքները կատարված են:

Որոշ մասնագետներ Հայաստան-Ռուսաստան, էներգետիկ համագործակցությունը «շատ դրական» են գնահատում: Եթե այս հարցում բացառենք մենաշնորհի գործոնը, ապա գուցե և ՀՀ-ն առայժմ այլընտրանք չունի, ու հնարավորություն էլ չկա սեփական ուժերով այդ համակարգերը բավարար մակարդակի պահելու համար: Ընդհանրապես, էներգետիկ համակարգերի զարգացումը դիտարկվում ու գնահատվում է տարածաշրջանային կտրվածքով, որպեսզի ցանցը կայուն լինի: Իսկ կայունություն, ինչպես բոլոր ոլորտներում, այնպես էլ էներգետիկայում, ապահովում է աղբյուրների դիվերսիֆիկացումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում