Friday, 05 06 2026
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է
Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում
14:40
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
14:30
Բրիտանիան և Ֆրանսիան կգլխավորեն Հորմուզի նեղուցի ականազերծման առաքելությունը

Պաշտոնական. Ս. Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի ԳԱ 66-րդ նստաշրջանում

Պարո՛ն Նախագահ,
Պարո՛ն Գլխավոր քարտուղար,
Տիկնա՛յք և պարոնա՛յք
Նախ շնորհավորում և ամենայն հաջողություն եմ մաղթում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի նախագահ պարոն Նասիր Աբդուլազիզ ալ Նասերին, ինչպես նաև շնորհակալություն եմ հայտնում Շվեյցարիայի ներկայացուցիչ պարոն Դայսին` 65-րդ նստաշրջանը կառավարելու համար:

Օգտվելով առիթից` այս բարձր ամբիոնից կրկին շնորհավորում եմ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունին` բարձր պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:

Ուզում եմ հատուկ արժևորել այս նստաշրջանի բարձրաստիճան քննար¬կումների թեմայի ընտրությունը և կարևորել միջնորդական առա¬քե¬լությունների նշանակությունը՝ որպես հակամարտությունների խաղաղ կար¬գավորման ու ռազմական զարգացումների կանխարգելման միջոց:

Մենք բարձր ենք գնահատում համաշխարհային և տարածաշրջանային կառույցների ու կազմակերպությունների միջնորդական ջանքերն աշխարհի տարբեր մասերում խաղաղության և անվտանգության պահպանման, խաղաղ բանակցությունների միջոցով հակամարտությունների կարգավորման գործում:

Այս առումով հարկ է շեշտել տարածաշրջանային կազմակերպությունների ներգրավվածությունը, որոնք միջնորդական առաքելու¬թյունների բնագավառում կուտակել են հսկայական փորձառություն, խորությամբ են տիրապետում տեղի քաղաքական, մշակութային և ռազմական իրողու¬թյուններին: Միջնորդական գործունեության հաջողությունը պայմանավորված է նաև հստակորեն ձևա¬կերպված լիազորություններով: Այս առումով մեզ համար ակնառու օրինակ է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հակա-մարտության կարգավորման հարցում:

Կցանկանայի մատնանշել ևս մի կարևոր գործոն՝ հակամարտությունների սրացման և ռազմական գործողությունների վերսկսման կտրվածքով միջնորդա¬կան առաքելությունների կանխարգելիչ գործունեությունը: Միջնորդական գործու¬նեության այս կողմը երբեմն անտեսվում է, բայց միջազգային խաղաղության և կայունության պահպանման առումով այն ունի ոչ պակաս կարևորություն, քան միայն վիճահարույց խնդիրը լուծման հանգեցնելը:
Պարո´ն Նախագահ,

Երեք տարի առաջ, պատիվ ունենալով խոսելու այս ամբիոնից, ես նշել էի, որ ժամանակն է եկել լուրջ անդրադարձ կատարելու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացմանը 21-րդ հարյուրամյակի պայմաններում: Այսօր մենք ականատես ենք այս անքակտելի իրավունքի իրացման նոր օրինակների:

Ցանկանում եմ շնորհավորել Միավորված ազգերի կազմակերպության նորընտիր՝ 193-րդ անդամին՝ Հարավային Սուդանի Հանրա¬պետությանը: Նրա ճանապարհը մինչև այս դահլիճում տեղ ունենալը երկար էր ու դժվարին, սակայն Հարավային Սուդանի ժողովուրդն ազատ կամարտա¬հայ¬տությամբ իրականացրեց ազատ ու անկախ ապրելու իր իրավունքը` անցնելով այն ճանապարհով, որով անցել են այս դահլիճում ներկա` ՄԱԿ-ի բազմաթիվ անդամ-պետություններ:

Միևնույն ընտրությունը երկու տասնամյակ առաջ կատարել է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, իրականացնելով ինքնորոշման իր իրա¬վունքը, դիմակայելով Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին և արյան գնով նվաճելով իր ազատ ապրելու իրավունքը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ շարունակվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները: Մենք շնորհակալ ենք համանախագահ երկրներին, այդ երկրների ղեկավարներին իրենց միջնորդական ջանքերի համար: Սակայն միջնորդները չեն կարող բանակցող կողմերի փոխարեն համաձայնություն կայացնել:

Փոխհամաձայնության հասնելու Ադրբեջանի ցանկության բացակայու¬թյունը, նրա որդեգրած «ամեն ինչ կամ պատերազմ» կեցվածքը թույլ չեն տալիս առաջընթաց արձանագրել բանակցություններում: Չնայած բոլոր սպասելիքներին, միջազգային հանրության բարձր մակարդակի հորդորներին, վերջին՝ կազանյան հանդիպմանը Ադրբեջանը կատարեց հերթական հետքայլը՝ մերժելով նախորդ փուլերում ձեռք բերված համաձայնությունները և փորձելով փաստացիորեն ձախողել բանակցային գործընթացը:

Բաքուն հայատյացությունը դարձրել է պետական քարոզչություն՝ հասցնելով այն առավել քան վտանգավոր մակարդակի: Սա միայն մեր գնահատականը չէ. այս մասին ահազանգում են նաև ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի միջազգային մասնագիտացված կառույցները: Առավել վտանգավոր է, երբ հայատյաց գաղափարները խորանում են ադրբեջանցիների երիտասարդ սերնդի մեջ` վտանգելով նաև խաղաղ գոյակցության ապագան:

Մերժելով ու ոչնչացնելով ամեն հայկականը` Բաքուն համառությամբ շարունակում է բոլոր մակարդակներով և ամենուր, այդ թվում և այստեղ՝ ՄԱԿ­ի շրջանակներում տարածել կեղծ մեղադրանքներ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և հայերի մասին: Ադրբեջանական քարոզչամեքենան պարբերաբար համաշխարհային և սեփական հանրությանը շարունակում է ներարկել, այսպես կոչված, «հայերի վայրագությունների», մասնավորապես՝ անչափահաս երեխաների սպանության մասին սահմռկեցուցիչ ստերով: Նման պատմությունները հորինվում և տարածվում են շատ պարզունակ և, միևնույն ժամանակ, ցավալի տրամաբանությամբ. այդ տրամաբանությունը հետևյալն է` հաստատ կգտնվեն մարդիկ, ովքեր կուլ կտան Հայաստանի նկատմամբ այս սև «փիառ»-ի խայծը, և դա արդեն իսկ օգտակար է:
Վերջին տարիներին Մինսկի խմբի եռանախագահ երկրների ջանքերով և մասնավորապես ՌԴ նախագահի անմիջական միջնորդությամբ ստորագրվել են մի շարք փաստաթղթեր՝ Մայնդորֆի, Աստրախանի, Սոչիի հռչակագրերը, որտեղ հստակ ձևակերպվել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտությունը: Նշված փաստաթղթերում առկա է նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը:
Սակայն Ադրբեջանը շարունակում է մերժել ուժի չկիրառման վերաբերյալ համաձայնության գալու և վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված միջազգային հանրության շարունակական առաջարկները:
Ավելին, Ադրբեջանի կողմից այսօր հնչող ռազմատենչ հռետորաբանու¬թյունն ու պատերազմի սպառնալիքները սաստկացել են, հաճախակի են դարձել զինադադարի ռեժիմի խախտումները, որոնք շարունակում են անմեղ մարդկանց կյանքեր խլել: Եվ դա արվում է պետական ամենաբարձր մակարդակով:

Հայատյացության դրսևորումների վտանգավոր աճը ոչ միայն չի կարող նպաստել տարածաշրջանում վստահության մթնոլորտի ձևավորմանը, այլ հարց է առաջացնում` մի՞թե այսպես է այդ երկիրը հասկացել ՄԱԿ-ի նպատակները` «դրսևորել հանդուրժողականություն, ապրել խաղաղության մեջ միմյանց կողքին»: Նման ըմբռնումով ոչ միայն անթույլատրելի, այլ նույնիսկ վտանգավոր է հավակնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամությանը:

Պարո´ն Նախագահ,
Այս վեհաժողովի շրջանակներում, ի թիվս մեր ժամանակի թերևս ամենակարևոր և անհապաղ լուծում պահանջող խնդիրների վերաբերյալ քննարկումների, երեկ տեղի ունեցավ Դուրբանի հռչակագրի 10-ամյակին նվիրված բարձրաստիճան հանդիպումը, որը մեկ անգամ ևս ամրագրեց անհանդուրժողականության, ռասիզմի, ռասայական խտրականության և այլատյացության բոլոր դրսևորումների վերացման անհապաղ անհրաժեշտությունը:

Ցավոք, մեզ՝ հայերիս համար այդ երևույթները սոսկ իմ կողմից քիչ առաջ հիշատակած դրսևորումներով չէ և սոսկ այսօր չէ, որ ծանոթ են: Որպես ռասիզմի և այլատյացության ծայրահեղ դրսևորումը՝ ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ, մենք բարոյական պարտք ունենք ապագա ցեղասպանությունների կանխարգելման գործում:

Ռասիզմի և այլատյացության վերացումն ու հանդուրժողականության արմատավորումը կարող է դառնալ իրապես գործուն մեխանիզմ, եթե ուղեկցվի պատասխանատվության հստակ սահմանումով: Անպատժելիությունը, պատաս¬խանատվությունից խուսափումը ծնում են նորանոր հանցանքներ, ուստի մեր՝ միջազգային հանրության պարտքն է ժամանակին նկատել և դատապարտել անհանդուրժողականության ցանկացած, առավել ևս ծայրահեղ դրսևորում:

Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործած ցեղասպա¬նությունը ճանաչվել և դատապարտվել է բազմաթիվ երկրների, խորհրդա¬րանների, միջազգային կառույցների, ցեղասպանագետների հանրության կողմից: Ինչը, ցավոք, չենք կարող ասել Թուրքիայի Հանրապետության մասին, որը շարունակում է վարել մարդկության հանդեպ իրականացրած այս ոճրագոր-ծության ժխտման քաղաքականություն:

Մենք միանշանակորեն ողջունում ենք միջազգային հանրության մեջ արմատավորված հստակ կեցվածքը, որը բացառում է ցեղասպանության և մարդկության դեմ իրականացրած այլ հանցագործություններ կատարողների նկատմամբ որևէ անձեռնմխելիության կամ ներման հնարավորությունը:

Առանց ճանաչման և դատապարտման հնարավոր չէ կանխարգելման արդյունավետ մեխանիզմների մշակումն ու կիրառումը, ինչը ՄԱԿ-ի առաջնահերթություններից է: Հայաստանը շարունակելու է գործադրել իր ողջ կարողությունները ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման և կանխարգելման նպատակով:
Հայոց ցեղասպանության մասին խոսելիս չեմ կարող չհիշատակել այս տարի նշվող մեկ կարևոր հոբելյան՝ փախստականների հարցերով առաջին հանձնակատար Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակը: Մեծ հումանիստը մեր ժողովրդի դժվարագույն տարիներին անգնահատելի օգնություն է ցուցաբերել՝ նպաստելով ցեղասպանությունից փրկված, հայրենազրկված հայության բեկորների վերապրելուն: Նանսենյան անձնագիր կրողները հաստատվեցին աշխարհի բազում երկրներում, ոտքի կանգնեցին՝ սեփական նպաստը բերելով իրենց ապաստանած երկրների ու ժողովուրդների զարգացմանը:
Կարծում եմ` բարոյականության իրենց պատկերացումը «ռեալպոլիտիկի» դաժան աշխարհում առաջ մղող նման հզոր անձնավորությունների շնորհիվ է, որ միջազգային հարաբերություններում արդարությունը և պետությունների իրավա¬հավասարությունը դարձել են կատեգորիաներ:

Պարո´ն Նախագահ,
2008 թվականին այս նույն ամբիոնից հույս էի հայտնել, որ մեր կողմից նախաձեռնած Հայաստան­Թուրքիա կարգավորման գործընթացը և որպես առաջին քայլ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու Թուրքիայի կողմից միջազգային իրավունքին անհարիր կերպով փակված սահմանների բացումը հնարավորություն կընձեռեին սկսել երկխոսություն, վերացնել մեր մեջ առկա անվստահության, կասկածանքի և անորոշության մթնոլորտը: Եվ թեև մեր նախաձեռնությունը ողջունվեց ու լայն աջակցություն գտավ միջազգային հանրության կողմից, 2009 թվականին ստորագրված արձանագրությունների վավերացումն ու իրականացումն ամեն կերպ վիժեցվում են Թուրքիայի կողմից:
Այսօր կայուն զարգացմանը նվիրված Ռիոյի գագաթնաժողովի նախաշեմին անհրաժեշտ է դրսևորել քաղաքական կամք, կյանքի կոչել միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները` Հարավային Կովկասը համագործակցության ու բարգավաճման տարածաշրջան դարձնելու համար:

Անվտանգության ու զարգացման փոխկապակցվածությունը վերացական հասկացություն չէ մեր տարածաշրջանի համար, որտեղ տնտեսական համագործակցությունն ու միջազգային տնտեսության մեջ լիարժեք ինտեգրումը խոչընդոտվում են ապօրինի շրջափակումներով և տարածաշրջանային ինտեգրացիոն ծրագրերի արգելափակումով:

Նման մոտեցումները, ինչպես նաև սպառազինությունների մրցավազքի հրահրումը ոչ միայն վտանգավոր են տարածաշրջանի ժողովուրդների համար, այլև շարունակում են խլել կայուն զարգացում ապահովելու համար խիստ անհրաժեշտ ռեսուրսները:

Ժամանակն է, որ մեր տարածաշրջանի երկրների առաջնորդները փորձեն վեր կանգնել նեղ քաղաքական օրակարգի թելադրանքից` գնալով լուծումների, որոնք ուղղված են սերունդների խաղաղ ու բարեկեցիկ ապագային:

Ուզում եմ հավատալ, որ հեռու չէ այն օրը, երբ մեր տարածաշրջանը համատեղ ջանքերի շնորհիվ կսկսի ընկալվել ոչ թե որպես սահմանագիծ, այլ քաղաքակրթությունները միավորող ամուր և կայուն կամուրջ:

Պարո´ն Նախագահ,
Երկու օր առաջ Հայաստանի Հանրապետությունը նշեց իր 20-ամյա հոբելյանը: 1991 թվականի սեպտեմբերին Հայաստանը վերականգնեց իր անկախությունը` հասնելով հայ ժողովրդի երազանքի իրականացմանը և վերստին միանալով միավորված ազգերի ընտանիքին:
Պատմության տեսանկյունից 20 տարին գուցե և փոքր ժամանակահատված է, սակայն ներկա սերնդի համար դա մեծ փոփոխությունների, անկախ պետականության կայացման և աշխարհում իր տեղի ու դերի ընկալման խորհուրդն է ունեցել: Օգտվելով առիթից` այս բարձր ամբիոնից իմ երախտագիտության խոսքն եմ հղում բոլոր պետություններին, ժողովուրդներին ու անհատներին, ում օժանդակությունը վայելել ենք մեր 20-ամյա կայացման և պետականաշինության ճանապարհին:

Ազատություն, խաղաղություն և ժողովրդավարություն` սա է մեր ընտրությունը, և մենք ընթանում ենք այդ ճանապարհով: Այսօր մենք հպարտ ենք մեր ձեռքբերումներով: Երկու տասնամյակների ընթացքում Հայաստանի Հանրապետությունն իրականացրել է պետական շինարարության լայնածավալ ծրագիր: Զգալի աշխատանք է կատարվել ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և տնտեսական բարեփոխումների, իրավական պետության և ազատական տնտեսության կայացման ուղղությամբ: Շատ բան մեզ հաջողվել է, շատ բան դեռ ունենք անելու, բայց մի բանում ավելի քան համոզված ենք` ճանապարհը, որով ընթանում ենք, իսկապես ճիշտ ճանապարհ է և այլևս հետդարձ չունի:

Պարո´ն Նախագահ,
Ուղիղ մեկ տասնամյակ առաջ Միավորված ազգերի կազմակերպության նստավայր Նյու Յորքը տեսավ մարդկության պատմության մեջ ամենադաժան բռնություններից մեկը` 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը: Հայաստանն անվերապահ սատարում է և իր գործուն մասնակցությունն է բերում միջազգային հանրության հակաահաբեկչական պայքարին, ՄԱԿ-ի բոլոր նախաձեռնու¬թյուններին, անում և պատրաստ է անել առավելագույնը, որպեսզի մեր աշխարհը դառնա առավել խաղաղ ու ապահով:

Մենք պատրաստ ենք մեր ուժերի ներածին չափով ներդրում ունենալ գլոբալ անվտանգության ապահովման և համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու գործին` լինեն դրանք խաղաղապահ առաքելություններ, բնական աղետների հետևանքների վերացում, բնապահպանական խնդիրներ, թե ահաբեկչության, ռասիզմի, անհանդուրժողականության դեմ պայքար: Մեր այդ մղումն ու ցանկությունն այս տարիների ընթացքում մենք ապացուցել ենք նաև գործով ու պատրաստ ենք նույնը անել նաև այսուհետ:
Շնորհակալ եմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում