ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը Clinton Global Initiative միջոցառման ժամանակ, հանդիպելով բլոգերների հետ, հայտարարել է, որ մերձավորարևելյան խաղաղ գործընթացի տապալման մեղավորը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն է:
Քլինթոնը նշել է, որ 2000 թ. Իսրայելի այն ժամանակվա վարչապետ, ներկայումս այդ երկրի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը համաձայնել էր իր առաջարկած կարգավորման մոդելին, սակայն անհայտ պատճառներով այն մերժվել էր Յասիր Արաֆաթի կողմից: Այսօր Պաղեստինի նոր ղեկավարությունը՝ Մահմուդ Աբբասի գլխավորությամբ, կողմ է իր մեթոդին, և միակ խնդիրը Բենիամին Նեթանյահուն է, ով չի տալիս իր համաձայնությունը:
Ինչպես հայտնում է Mignews-ը, Բիլ Քլինթոնը նշել է, որ ԱՄՆ-ի կողմից ճիշտ քայլ է Պաղեստինի միակողմանի անկախությունը չպաշտպանելը, քանի որ նախքան Պաղեստինի անկախությունը Իսրայելը պետք է ստանա անվտանգության հստակ երաշխիքներ:







































