Saturday, 27 06 2026
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

ՀՀ սահմանադրական դատարանը և Իրաքի դաշնային գերագույն դատարանն ստորագրել են համագործակցության հուշագիր

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հրավերով սեպտեմբերի 7-ից 13-ը կատարած պաշտոնական այցով Հայաստանում Իրաքի Հանրապետության դաշնային գերագույն դատարանի նախագահ Ջասեմ Մուհամմադ Աբուդի գլխավորած պատվիրակությունը։ Այցի շրջանակում ՀՀ ՍԴ-ում տեղի է ունեցել ՀՀ սահմանադրական դատարանի և Իրաքի գերագույն դաշնային դատարանի առաջին համատեղ աշխատաժողովը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի և Իրաքի բարձր դատարանների ընդլայնված կազմով աշխատանքային քննարկումների շրջանակներում անդրադարձ է կատարվել ՀՀ ՍԴ և Իրաքի ԴԳԴ կառուցվածքին, գործունեության առանձնահատկություններին, հանրային իշխանության համակարգում բարձր դատարանների դերին, այլ դատարանների և սահմանադրական մյուս մարմինների միջև փոխհարաբերություններին։ Աշխատաժողովն ամփոփվել է «ՀՀ Սահմանադրական դատարանի և ԻՀ դաշնային գերագույն դատարանի միջև համագործակցության մասին» հուշագրի ստորագրմամբ։ Հուշագրի նպատակն է նպաստել իրավական ոլորտում փոխգործակցության և համագործակցության շրջանակի ստեղծմանը, սահմանադրական արդարադատության ոլորտում փորձի փոխանակմանը, երկու երկրների սահմանադրական իրավունքների և դրանց գործնական կիրառման ուսումնասիրությանը՝ սահմանադրական իրավունքի ոլորտում վեճերի լուծման համատեքստում՝ նպատակ հետապնդելով խթանել սահմանադրական արդարադատությունը և երաշխավորել համընդհանուր ճանաչում ունեցող ժողովրդավարական սկզբունքները, ինչպես նաև մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների պաշտպանության երաշխիքները։ 

Ըստ աղբյուրի՝ կարևորելով հուշագրի ստորագրմամբ հարաբերությունների մեկնարկը՝ ՀՀ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հույս է հայտնել, որ հուշագրով նախանշված դրույթները գործնական դրսևորում կստանան՝ դառնալով սահմանադրական արդարադատության ոլորտում հայ-իրաքյան արդյունավետ համագործակցության գրավական։ ԻՀ ԴԳԴ գերագույն դատարանի նախագահ Ջասեմ Մուհամմադ Աբուդը, ընդգծելով Իրաքի բարձր դատարանի պատվիրակության Հայաստան կատարած պաշտոնական այցի կարևորությունը և շնորհակալություն հայտնելով հրավերի համար, իր հերթին, ՀՀ ՍԴ նախագահին և դատավորներին հրավիրել է փոխադարձ պաշտոնական այց կատարել Իրաքի Հանրապետություն՝ համոզմունք հայտնելով, որ նման աշխատանքային հանդիպումները զորեղ ազդակ կհանդիսանան երկու երկրների բարձր դատարանների միջև ձևավորվող հարաբերությունների զարգացման համար։ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Իրաքի դաշնային գերագույն դատարանի պատվիրակությունն այցելել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ծանոթացել Մայր տաճարի թանգարանում պահվող սրբազան մասունքներին և կրոնական արվեստի ուրույն նմուշներին, ինչպես նաև Մատենադարան, որտեղ երկու երկրների բարձր դատարանների ներկայացուցիչները ծանոթացել են հայ միջնադարյան մատենագրությանը, ինչպես նաև այլալեզու ձեռագրերի հավաքածուներին։ Հյուրերն այցելել են նաև Գեղարդի վանական համալիր, եղել են Գառնու հեթանոսական տաճարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում