Sunday, 19 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Ալիևը հատեց Ֆրանսիայի հետ հարաբերությունների կարմիր գիծը. Փարիզը կհակադարձի՞

Սեպտեմբերի 10-ին Բաքվի Նարիմանովի շրջանի դատարանում ավարտվել է Ֆրանսիայի, Նոր Զելանդիայի և Ավստրալիայի քաղաքացիների դեմ «խուլիգանության» մեղադրանքով հարուցված քրեական գործով դատավարությունը:

Երեք օտարերկրացիները Բաքվի մետրոպոլիտենի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ոստիկանության բաժին բերման են ենթարկվել այս տարվա մարտ ամսին՝ մետրոպոլիտենի վերջին կայարանից, որտեղ նրանք վագոններից մեկի վրա ֆլոմաստերով նկարներ էին արել՝ կից գրություններով:

Դատարանը կալանքի որոշում է կայացրել միայն Ֆրանսիայի քաղաքացի Թեո Հյուգոյի նկատմամբ, իսկ Նոր Զելանդիայի և Ավստրալիայի քաղաքացիներն ազատ են արձակվել՝ մինչև դատավարության ավարտը ոստիկանության հսկողության տակ մնալու և Ադրբեջանից չհեռանալու պայմանով:

Սեպտեմբերի 10-ին դատարանը Ֆրանսիայի քաղաքացի Թեո Հյուգոյին դատապարտել է երեք տարվա ազատազրկման, իսկ Նոր Զելանդիայի և Ավստրալիայի քաղաքացիներին տուգանել 3,500-ական եվրոյով: Դատարանը չի հաստատել վագոնին թողնված գրությունների «քաղաքական բնույթի» մասին նախաքննության մարմնի վարկածը, ինչպես նաև հաստատել է, որ օտարերկրյա քաղաքացիները Բաքվի մետրոպոլիտենին նյութական վնաս հասցնելու դիտավորություն չեն ունեցել:

Այս պայմաններում Ֆրանսիայի քաղաքացի Թեո Հյուգոյի նկատմամբ կայացված ազատազրկման վճիռն ակնհայտ քաղաքական է և Ֆրանսիային մարտահրավեր: Ալիևը հատել է Ֆրանսիայի հետ հարաբերությունների կարմիր գիծը:

Անցած շաբաթ Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ էր արել առանց խիստ անհրաժեշտության չայցելել Ադրբեջան, որտեղ մարդու իրավունքները չեն հարգվում, արդար դատավարության, ձերբակալության կամ կալանքի դեպքում միջազգային իրավունքով սահմանված հյուպատոսական աջակցության երաշխիքներ չկան:

Բաքվի շրջանային դատարանի վճիռն հաստատում է, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ի զգուշավորությունը արդարացի է: Սակայն այն միաժամանակ ասում է, որ Ադրբեջանում այլ դատական համակարգ, դատավարական պրակտիկա չկա և չի լինելու, և ինչպես ասում են՝ «գնդակը Ֆրանսիայի կիսադաշտում է»:

Պաշտոնական Փարիզը կարձագանքի՞ իր քաղաքացու դեմ Ալիևյան դատարանի անարդար և բոլոր առումներով քաղաքական վճռին: Ի վերջո, խաղադրույթը շատ բարձր է. խնդիրը Մակրոն-Ալիև հարաբերությունները չեն, այլ՝ Ֆրանսիայի միջազգային վարկը և հեղինակությունը:

Մեծ է հավանականությունը, որ Բաքվի դատարանի որոշումը Ֆրանսիա-Ադրբեջան ոչ հրապարակային քննարկումների տեղ է թողնում: Թեո Հյուգոյի դատապաշտպանը հայտարարել է, որ վճիռը Բաքվի վերաքննիչ դատարանում բողոքարկելու է:

Բայց ազատազրկման ենթարկվածի կյանքում ոչինչ չի փոխվի, եթե վերաքննիչ դատարանը համապատասխան հանձնարարական չստանա: Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե Փարիզը և Բաքուն ինչ-որ շատ ավելի սկզբունքային հարցում պայմանավորվեն:

Էմանուել Մակրոնը կգնա՞ Իլհամ Ալիևի հետ «գաղտնի համաձայնության»: Իսկ ի՞նչ խնդրի շուրջ է Ֆրանսիա-Ադրբեջան տարաձայնությունը: Ալիևն ինքնուրույն դերակատար է, թե՞ երրորդ կողմի գործիք:

Արևմտյան ժողովրդավարությունը նման իրավիճակների նկատմամբ խիստ զգայուն է: Ֆրանսիան ներքաղաքական բարդ շրջան է ապրում: Ալիևը, թերևս, հաշվարկել է, որ Թեո Հյուգոյի ազատազրկումը ֆրանսիական ընդդիմությանը Մակրոնին քննադատելու լրացուցիչ հնարավորություն է տալիս: Բայց, թերևս, շատ էական է փորձել հասկանալ՝ Ֆրանսիա-Ադրբեջան լարվածությունը Փարիզի «բացահայտ հայամետությամբ» պատճառաբանելու նարատիվը Հայաստանին ձեռնտու՞ է, թե՞ վնասաբեր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում