Պաղեսինի գրավյալ տարածքների հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ռիչարդ Ֆալկն ասել է, որ միջազգային հանրությունը պետք է ընդունի, որ «Պաղեստինի պետության ստեղծումը անխուսափելի իրականություն է»: ՄԱԿ-ի ռադիոյին տված հարցազրույցում է Ֆալկն ասել է, որ «Արևմտյան ափում, Արևելյան Երուսաղեմում և Գազայի հատվածում պաղեստինցիները 44 տարի շարունակ տառապել են իսրայելական օկուպացիայից»:
Ֆալկը հատուկ շեշտել է, որ Պաղեստինի անկախության ճանաչումը համաշխարհային հանրությանը թույլ կտա ուղղել անարդարությունը, որը գոյություն է ունեցել երկար տարիներ: Նա նաև խոսել է օկուպացված տարածքներում շինարարության մասին` նշելով, որ դրանով իսրայելցիները խախտում են միջազգային հումանիտար իրավունքի որոշ դրույթներ:
Այսօր սպասվում է Պաղեստինի ազգային ինքնավարության ղեկավարի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, որի ժամանակ սպասվում է, որ նա կանի մի շարք կարևոր հայտարարություններ, այդ թվում՝ ՄԱԿ-ում Պաղեստինի անկախությունը ճանաչող գործընթացի վերաբերյալ:





































