Tuesday, 16 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Տնտեսվարողները ողջունել են Պետական եկամուտների կոմիտեի օրենսդրական առաջարկը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական եկա­մուտների կոմիտեի եկամուտների վարչարա­րու­թյան բարեփոխումների հասարակական խորհրդի նիստը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, նիստի առանցքում պետություն-քաղաքացիական հասարակություն արդյունավետ երկխոսության ապահովման միջոցով մշակված օրենսդրական նախաձեռնության, մասնավորապես, «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումն էր։ Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված հասարակական ու այլ կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև խորհրդի կազմում չներգրավված կազմակերպությունների ու միությունների ներկայացուցիչները: Ըստ աղբյուրի՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կարևորել է հանրության, այդ թվում՝ բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկումները՝ նոր օրենսդրական նախաձեռնության համատեքստում։ Անդրադառնալով առաջարկվող փոփոխություններին՝ ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ նախաձեռնության նպատակն օրինապահ հարկ վճարողների համար մրցակցային միջավայրի ապահովումը և հարկային կարգապահության  բարձրացումն է։

Նիստի ընթացքում քննարկման են ներկայացվել հարկային հանցագործությունների պատասխանատվության դրույթների փոփոխությունները։ Ներկայացվել են նաև վիճակագրական տվյալներ, ինչպես նաև ուսումնասիրված միջազգային փորձը, մասնավորապես, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ պետությունների (Ֆրանսիա, Գերմանիա, Շվեդիա, Նիդեռլանդներ, Իտալիա, Իսպանիա) և Եվրոպական միության անդամ երկրների փորձը, անդրադարձ է կատարվել առանձին երկրների քրեականացված արարքների վերաբերյալ կարգավորումներին։ Նշվում է, որ քննարկվել են կոմիտեի կողմից առաջարկվող փոփոխությունները, մասնավորապես, հարկային հանցագործություններում որոշակիացման մեխանիզմները, ինչպես նաև առանձին արարքների սահմանումը, ինչի արդյունքում հնարավոր կլինի ցուցաբերել տարբերակված մոտեցում խրախուսական նորմի կիրառման հնարավորության վերաբերյալ։Երկխոսության ընթացքում բարձրացվել են օրենսդրական նախաձեռնության մասով գործարար միջավայրի մտահոգություններն ու խնդիրները:ՀՀ պեկ-ի տեղեկացմամբ՝ խորհրդի նիստի արդյունքում առաջարկվել է Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ կազմել երկու աշխատանքային խումբ, որոնցից մեկը կզբաղվի օրենսդրական նախաձեռնության նախագծի լավարկմամբ և լրացուցիչ ուսումնասիրությամբ՝ մեկամսյա ժամկետում ներկայացնելով նոր տարբերակ, իսկ մյուս աշխատանքային խումբը՝ վարչարարական պրակտիկայի ընթացքում ծագած խնդիրների ուսումնասիրությամբ։ Առաջարկությունը ողջունվել է ՊԵԿ եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի անդամների ու ներկաների կողմից և պայմանավորվածություն է ձեռքբերվել հետագա համատեղ աշխատանքների մասով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում