Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը Սաուդյան Արաբիայում բուժում ստանալուց հետո վերադարձել է իր երկիր: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում անելով տեղի հեռուստատեսությանը: Հիշեցնենք, որ երեք ամիս առաջ Սալեհի դեմ իրականացվել էր ահաբեկչություն, որի հետևանքով նա ստացել էր ծանր մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Սաուդյան Արաբիա:
«Հանրապետության նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը այսօր առավոտյան վերադարձել է Սաուդյան Արաբիայում բուժում հաջողությամբ անցնելուց հետո»,- հաղորդվել է հեռուստատեսությամբ: Շատերը կարծում էին, որ Սալեհի բուժումը շատ ավելի երկարատև կլինի, քանի որ վնասվածքները լուրջ էին:
Տեղեկացնենք նաև, որ թեպետ դասալիք բարձրաստիճան զինվորականների և երկրի իշխանությունների միջև ձեռք էր բերվել համաձայնություն կրակը դադարեցնելու վերաբերյալ, սակայն երեկ մայրաքաղաք Եմենում բախումների ժամանակ զոհվել են տասնյակ մարդիկ:








































