Tuesday, 16 06 2026
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ

Էրդողանը փորձում է կառավարել Մերձավոր Արեւելքը Հայաստանի գերխնդիրն է դիվանագիտական պատնեշ դնել «սիրիականացման ծրագրի» դեմ

Ռեջեբ Թայփ Էրդողանը ռազմածովային ակադեմիայի շրջանավարտների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թուրքիան չորս հարյուր տարի իշխել է Իրաքում, Իրանում, Սիրիայում և Պաղեստինում:

«Նրանք, ովքեր քննադատում են Իրաքի, Իրանի, Սիրիայի և Պաղեստինի հետ մեր հարաբերությունները, նույնիսկ եթե դա արվում է ոչ չարամտորեն, անկիրթ են: Հարցնել, թե ի՞նչ գործ ունի Թուրքիան Իրաքում, Սիրիայում և Կատարում՝ բացարձակ տգիտություն է»,—ասել է Էրդողանը:

Որ Իրաքը, Սիրիան և Պաղեստինը մի քանի դար իրականում Օսմանյան կայսրության մաս են կազմել՝ անհերքելի իրողություն է: Պատմությունը գիտի թուրք-իրանական մի քանի պատերազմներ, բայց Իրանը երբեք պետական անկախությունը չի կորցրել: Թուրք-պարսկական վերջին պատերազմում, ընդհակառակը, հաղթել է Պարսկաստանը և 1736 թվականին վերահաստատել Կովկասի նկատմամբ իր իրավազորությունը:

Այս առումով «Թուրքիան չորս հարյուր տարի կառավարել է Իրանը» հայտարարությունը բացարձակ անգիտություն է, եթե դատենք պատմագիտության չափանիշներով: Բայց Էրդողանը քաղաքական միտք է արտահայտել, որը, հավանաբար, պետք է դիտարկել անցյալ շաբաթավերջին Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հնչեցրած հեռանկարի համատեքստում:

Լավրովն ասել է, որ արտգործնախարարությունների և հատուկ ծառայությունների պատասխանատուների ձևաչափով ընթանում են քառակողմ՝ Ռուսաստան-Թուրքիա-Սիրիա-Իրան բանակցություններ: Նա հույս է հայտնել, որ տեսանելի ապագայում կհաջողվի կազմակերպել բարձր մակարդակի հանդիպում:

Խնդիրն այն է, որ, ինչպես աղբյուրներն են փոխանցում, Իրանը կտրուկ դեմ է թուրք-սիրիական «սեպարատ հաշտությանը»: Համարվում է, որ Էրդողան-Ասադ հանդիպումը չի կայանում, քանի որ Թեհրանը «թույլ չի տալիս»:

Օսմանյան «հպատակների» շարքում նշելով նաև Իրանին, Էրդողանը, հավանաբար, ակնարկել է, որ Թեհրանը «բարձրագույն կարգի խաղացող չէ» և չպետք է խոչընդոտի թուրք-սիրիական հաշտությանը:

Ռուսաստանում «շուրջ մեկ ամիս հանգստանալուց հետո» Սիրիայի նախագահ Ասադը խորհրդարանում ելույթ է ունեցել և գրեթե պարզ հասկացնել տվել, որ Սիրիայի հյուսիսի քրդական ինքնավարության հարցում իր և Էրդողանի մոտեցումները համընկնում են:

Նա Սիրիայի հյուսիսից թուրքական զորախմբի հեռանալու հարցում անսպասելի loyalություն է դրսևորել և ասել, որ հարցը կլուծվի, երբ Սիրիան այդ տարածքներում Թուրքիայի համար «ընդունելի պայմաններ կստեղծի»:

Սիրիայի հյուսիսի քրդական ինքնավարությունը գոյություն ունի Միացյալ Նահանգների շնորհիվ: Էրդողանը ձգտում է այդ կառույցը ոչնչացնել: Իրանը դեմ է Սիրիայում և Իրաքում Թուրքիայի ռազմական ներկայությանը: Էրդողանը փաստացի սպառնում է Իրանին:

Բաքվում Ռուսաստանի դեսպանը կրկին խոսել է Հարավային Կովկասի կարգավորման 3+3 ձևաչափով Թուրքիայում բանակցություններ կազմակերպելու մասին: Եթե Սիրիայի, այսինքն՝ Մերձավոր Արեւելքի ստատուս-քվոյի հարցում Ռուսաստանը և Թուրքիան մի ճամբարում են, Իրանը՝ մյուս, ապա ի՞նչ երաշխիք կա, որ Հարավային Կովկասի դեպքում նրանք միասնական են կամ կարող են լինել: Նման երաշխիք չկա: Հայաստանի գերխնդիրն է դիվանագիտական պատնեշներ ստեղծել «սիրիականացման ծրագրի» դեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում