Friday, 05 06 2026
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է
Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում
14:40
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
14:30
Բրիտանիան և Ֆրանսիան կգլխավորեն Հորմուզի նեղուցի ականազերծման առաքելությունը
«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինեն
Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո
ՀՀ-ի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ
Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործը հասել է դատարան
13:30
Իրանի օրենսդիրները դիմել են Խամենեիին ԱՄՆ հասնող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ մշակելու հարցով. ԶԼՄ-ներ
«Փող պտի տան, 8 միլիոնի տեր եմ սարքել»․ «Ուժեղ Հայաստանի» պատասխանատուները տվել են ընտրակաշառք․ ՀԿԿ
13:10
ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
12:50
ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում

Մարգար Օհանյանը մինչև վերջին պահը հրաժարվում էր. Ալիկ Սարգսյան

Օրերս «Առաջին լրատվական»-ը բացառիկ հարցազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ: Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված:

-Պարոն Սարգսյան, այսօր ոստիկանության համակարգի ամենաաղմկոտ գործերը շարունակում են մնալ Հովհաննես Թամամյանը և Մարգար Օհանյանը: Երկուսն էլ, փաստորեն, կալանավորված են: Ընդհանուր հասարակական տրամադրություններն այսպիսին են՝ եթե այս մակարդակներում այս իրավիվիճակն է, ուրեմն վերևում ինչեր են կատարվում: Թալանված այն թվերի մասին, որոնց մասին խոսվում, գրվում է ի՞նչ կասեք: Օրինակ՝ միայն մեքենա լվանալու փաստը, երբ բյուջեից հատկացված հսկայական միջոցները գրպանվել են:

– Բենզինի մասով ասեմ, որ դրա համար քրեական գործ է հարուցված, և ցավում եմ, որ կապված էր Մարգար Օհանյանի հետ: Շատ ցավում եմ։ Մեր հարաբերությունների մասին բոլորը գիտեին: Նորմալ ընկերական, մարդկային հարաբերություններ էին: Մարգար Օհանյանը այդ մասին արդեն գիտեր, որ քննություն է տարվում: Մինչև իր ձերբակալումը պնդում էր, որ ինքը կապ չունի: Մի անգամ եկավ ինձ մոտ և խնդրեց՝ թե՝ «Այսպիսի ինֆորմացիա ունե՞ք, ես խնդրում եմ՝ ստուգեք. ուրեմն, ես էլ եմ խաբված, ինձ էլ են խաբել, ես էլ եմ վիրավորված: Ստուգեք, մեղավորներին պատժեք»։ Նա այդպես էր ասում մինչև իր ձերբակալությունը: Հիմա չգիտեմ՝ ինչ կասի, բայց նա մինչև վերջին պահը հրաժարվում էր: Ես ոչ թե դրանով ինչ-որ բան եմ ակնարկում, որ եթե իմանայի ինքն էր՝ կներեի, ո՛չ, դա ներելու բան չէ:

Այսօր համակարգում վառելիքի լուրջ խնդիր ունենք, լուրջ պրոբլեմ կա: Կրճատումներ ունենք, որ համակարգը չի կարողանում իրեն հասանելիք ամբողջ բենզինը ստանալ: Այս պարագայում բենզին տանել և խանգարել համակարգի աշխատանքին, էլ չեմ խոսում կոռուպցիոն ռիսկերի մասին, կոռուպցիոն, որ տեսուչը, բենզին չստանալով, պիտի անպայման ձեռնաքաշությամբ զբաղվի, որպեսզի վառելիք լցնելու համար գումար աշխատի… Ես դա ներել չէի կարող, անկեղծորեն եմ խոսում: էլ չեմ ասում մնացած պաշտոնյաների մասին, երկրի ղեկավարի մասին, որը իր հստակ պայմանները արդեն թելադրել է, մենք էլ պարտավոր ենք այս խաղի կանոններին ենթարկվել, այլապես ինքներս հանցագործություն ենք կատարում: Բենզինի մասին ես որևէ պարզաբանում չունեմ, ինչ որ լսել եք՝ այդ ամենը իրականություն է, իսկ ինչ վերաբերում է ավտոլվացումներին, արդեն ավարտել եմ ստուգումները, այնպես չէ, որ ամսական եղել է 30 միլիոն դրամ: Այդ ինֆորմացիան ճիշտ չի ներկայացված: Օրինակ՝ տարեկան եղել է 30 միլիոն դրամ, մեկ անգամ եղել է 100 միլիոն դրամ, եթե չեմ սխալվում՝ 2009 կամ 2010 թվականին: Բայց ճանապարհային ոստիկանությունը դրանից օգտվելու իրավունք ունի, մեքենաները պետք է մաքուր լինեն, դրա համար մենք գումար ենք նախատեսում, այնպես չէ, որ մեքենաները տանեն իրենց գումարներով լվանան: Բյուջեից այդ գումարները հատկացվում է, որ մեքենաները պետք է լվացված լինեն ու մաքուր, այլապես նրանք իրավունք չունեն դուրս գալու արտաքին ծառայության: Հնարավոր է, որ որոշ մարդիկ մեկ օր չգնան մեքենա լվալու, դա հիմա ամբողջությամբ ստուգելն արդեն դժվարություն է ներկայացնում: Բայց և՛ օպերատիվ ճանապարհով, և՛ ուղղակի մարդկանց հրավիրել ենք, լսել ենք, համապատասխան նյութեր ենք ստեղծել. մեքենաների լվացումը համապատասխան լվացման կետերում կատարվել է: Ինչ վերաբերում է ամսական 30 միլիոն դրամին՝ կարծում եմ, ինֆորմացիան ուղղակի ճիշտ չէ:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք ավելի ուշ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում