Sunday, 21 06 2026
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը

Երևանում մեկնարկել է «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն, փորձի փոխանակում» խորագրով միջազգային համաժողովը

Երևանում մեկնարկել է «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն, փորձի փոխանակում» խորագրով միջազգային համաժողովը, որի ընթացքում կներկայացվեն և կքննարկվեն խնդիրները, առաջարկվող լուծումները իրականացվող և իրականացվելիք բարեփոխումները, ինչպես նաև այլ պետությունների փորձը։ Համաժողովին մասնակցում են ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը»  բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Կատարի Պետության սոցիալական զարգացման և ընտանիքի նախարարության տնօրեն Մեշալ ալ Նուայիմի գլխավորած պատվիրակությունը և Հայաստանում գործող շուրջ 50 հասարակական կազմակերպություններ հիմնադիրներ։

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը»  բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, ընդգծեց, որ այս երկու օրերի ընթացքում ակնկալում է բարձր մակարդակի մասնագիտական քննարկում, որից բոլոր մասնակիցները կհեռանան նոր գիտելիքներով, հմտություններով և նոր  համագործակցություններով։«Ես հպարտությամբ պետք է նշեմ, որ ՀՀ կառավարությունը, մասնավորապես, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հսկայական ջանքեր է գործադրում՝ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակը բարձրացնելու ուղղությամբ։ Բայց պետք է ցավով արձանագրեմ, որ մենք դեռ շատ ջանքեր ունենք գործադրելու հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար, նրանց վերաբերյալ կարծրատիպեր կոտրելու և խտրական վերաբերմունքի  դեմ պայքարելու ուղղությամբ և նրանց կյանքի համար հավասար պայմաններ ստեղծելու համար։

Ժամանակակից տեխնոլոգիաներն այսօր ամբողջությամբ տալիս են այդ հնարավորությունները, այլ հարց է, թե հանրությունը և կառավարությունը որքանով է առաջնահերթ համարում այս հարցը և որքան ռեսուրս են տրամադրում այս հարցը լուծելու ուղղությամբ։ Դժվար է խոստովանել, բայց չեմ կարող ասել, որ մեր պարագայում հանրությունը խիստ կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի հարցը»,- ասաց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում