Օրերս տեղեկացրել էինք, որ ՀԱԷԿ-ի սեպտեմբերի 20-ին ՀԱԷԿ-ի ինժեներատեխնիկական անձնակազմի 158 աշխատակիցներ աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել: Մասնավորապես նրանք մեկ ամիս առաջ Սերժ Սարգսյանին, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին և ՀԱԷԿ ղեկավարությանը դիմում են ներկայացրել, որ իրենց աշխատավարձը բարձրացնեն, քանի որ թանկացումների հետ կապված 120 հազար կամ 150 հազար դրամով չեն կարողանում ընտանիք պահել:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 158 աշխատակիցների` աշխատանքից ազատվելու դիմումների մասին տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, սակայն հավելեց, որ ՀԱԷԿ-ում բնականոն աշխատանքային ռեժիմ է, բոլորն աշխատում են, խնդիրը ներկայացված է նախարարին, կքննարկվի, ինչ որոշում կկայացվի, պաշտոնապես կտեղեկացնեն:











































