Զամբիայի նախագահական ընտրությունների ժամանակ վստահ հաղթանակ է տոնել ընդդիմության առաջնորդ Մայքլ Սատան` իրենից հետ թողնելով գործող նախագահ Ռուպիա Բանդուին: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Զամբիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Իրեն Մամբիլիման ասել է, որ բոլոր ընտրատարածքներում կատարված հաշվարկը ցույց է տալիս, որ Սատան հավաքում է 43%, իսկ Ռուպիան` միայն 36.1%:







































