«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ գործկոմի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը, որ ՀՀԿ համամասնական ցուցակում չպետք է լինեն գործարարներ և անգրագետներ, ՀՀԿ-ական որոշ գործարարների մոտ զայրույթ է առաջացրել:
«Իհարկե, նիստի ժամանակ որևէ մեկը ծպտուն չի հանել, բայց հետո, արդեն պատերի տակ, տարբեր շրջապատներում գործարար պատգամավորներից ոմանք հայտարարել են, որ այդ դեպքում թող իրենցից ո՛չ փող սպասեն, ո՛չ աջակցություն: Այսինքն՝ մանդատ ստանալու երաշխիքների բացակայության դեպքում ՀՀԿ-ի փողատերերն ասում են, թե նախընտրական շրջանում չեն աշխատի ՀՀԿ-ի համար, ինչից հետո, ըստ «ժողովուրդ»-ի տեղեկությունների, նախագահականից եկել է «չոր» պատասխան, թե «այն էլ ոնց կաշխատեն»՝ համապատասխան սպառնալիքներով, որ հակառակ դեպքում դժգոհող գործարարների բիզնեսները շատ վատ վիճակում կհայտնվեն»:









































